10:55  ,  21 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն եւ հունվարի 21-ին բուժզննում կանցնի «Արսենալում»:

Կողմերն արդեն հստակեցրել են Հայաստանի հավաքականի ավագի տեղափոխության բոլոր դետալները: Մխիթարյանի՝ լոնդոնյան լուսանկարները հրապարակել է հայտնի լրագրող Փոլ Սմիթը: Լուսանկարներից մեկում երեւում է նաեւ Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարիանա Թաշչյանը:

«Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն էլ արդեն բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդում»: Սպասվում է, որ 2 ակումբները փոխանակելու են խաղացողներին:

Հունվարի 21-ին Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-րդ տարեդարձը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2016-ի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում դարձել է 13 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով