Tuesday, 23 04 2024
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»

Քարոզարշավ՝ օր տասներորդ․ տոտալ հարձակում հեղափոխության դեմ

Այսօր Հանրային հեռուստաընկերությունը բանավեճ էր կազմակերպել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի առաջին համարների միջև։ Որպես քաղաքական մշակույթի մաս՝ այդ բանավեճը շատ կարևոր է, որովհետև, ըստ էության, Հայաստանի քաղաքական պրակտիկայում ներմուծվում է մի ինստիտուտ, որն էական նշանակություն կարող է ունենալ նոր մշակույթի ձևավորման համար։ Մյուս կողմից՝ բովանդակային մասով, առաջին բանավեճը հազիվ թե նոր երանգ մտցներ ընտրական այս գործընթացում, որովհետև քարոզարշավը, մեծ հաշվով, ծրագրային, մրցակցային բաղադրիչ չուներ ու այլ բան չէր կարող ենթադրել դրա վերջաբանը։

Սակայն քարոզարշավի ավարտվող օրը հատկանշական էր մեկ այլ իրադարձությամբ, որը սպառնում է դառնալ նաև հետընտրական Հայաստանի ինտրիգներից մեկը։ Համենայնդեպս, «Իմ քայլը» դաշինքի ու ՀՀԿ-ի հակադրությունը դուրս է եկել զուտ ընտրական, նույնիսկ քաղաքական հակադրության դաշտից՝ փոխակերպվելով մի հարթության, որն այլևս վերաբերում է երկրի ազգային անվտանգությանը։

Առավոտյան հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն։ Ըստ ԱԱԾ-ի, Շահնազարյանը մամուլի ասուլիսների ընթացքում արել է հայտարարություններ, որոնցում առկա են պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր, դրանք դիտվել են որպես հաղորդում առանձնապես ծանր հանցագործության մասին, հետևաբար այդ հայտարարությունները քննարկվում են ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում, և ստուգվում են քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը:

Մասնավորապես, ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարը վերջին իր ասուլիսներում մի քանի անգամ կրկնել է այն միտքը, թե այսօրվա իշխանությունը կոնկրետ Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է, քան Ադրբեջանը իր բոլոր զինված ուժերով, ու ԱԱԾ-ն հիմնավորող փաստեր է ակնկալում իր նախկին պետից։

Թվում է՝ Դավիթ Շահնազարյանը պետք է չզարմանար ԱԱԾ-ի հրավերից, որովհետև իր կողմից հնչել է կոնկրետ մեղադրանք, ինչին պատկան մարմինը տվել է ադեկվատ պատասխան․ ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ քաղաքական գործչի ասածը հաստատելու կամ հերքելու, ըստ այդմ՝ դրան իրավա-քաղաքական ընթացք տալու նպատակով։

Դավիթ Շահնազարյանի խոսքերով՝ ինքը որոշել էր գնալ ԱԱԾ, որովհետև ղեկավարել է այդ կառույցը, դրանից անցել է 23 տարի և որևէ բացասական գնահատական այս կառույցին չի տվել: Նրա ձևակերպմամբ՝ այսօր Հայաստանում իրավական կառույցներ գոյություն չունեն, «դրանք պատժիչ կառույցներ են, որոնք պետության հետ կապ չունեն, պաշտպանում են միայն Փաշինյանի շահերը»:

«Սա քաղաքական հետապնդում է, փորձ է՝ վախեցնելու այն մարդկանց, որոնց թիվը մեծ է, որոնք պատրաստվում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Այն վիճակում, ինչ վիճակում հիմա վարչապետն է, կարող եք գնահատել՝ զրահաբաճկոններ չկան, մնացել են մերկ մարմինները և այն, ինչ պատրաստվում են իրականացնել Արցախի հարցում, թույլ չենք տալու: Ես կոչ եմ անում քվեարկել բացառապես ՀՀԿ-ի օգտին, որովհետև Հայաստանի քաղաքացին չի կարող քվեարկել իշխող վարչախմբի օգտին, ամեն ձայնը, որը կգնա նրանց, կլինի կրակոց Արցախի վրա»,- ընդգծել է նա:

Ուշագրավ է, որ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե պատրաստ է անգամ ձերբակալության ու սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ նույնիսկ ակնարկ չկա դրա մասին։ Ըստ ամենայնի՝ ՀՀԿ-ին ավելի մեծ աղմուկ է անհրաժեշտ ու նրա երրորդ համարն ակամայից բացահայտում է այդ ցանկությունը։

Սա այն սցենարն էր, ինչի մասին մենք ակնարկել էինք օրերս։ Ամբողջ քարոզարշավն ընթացավ ՀՀԿ-ի օրակարգով, երբ Սերժ Սարգսյանի թիմը ամբարտավան մեղադրանքներ էր հնչեցնում իշխանության հասցեին, իսկ Նիկոլ Փաշինյանն օնլայն ռեժիմով արձագանքում էր դրանց։ Կառավարող դաշինքը՝ ռացիոնալ ասելիք չունենալու հետևանքով, ըստ էության լեգիտիմացրեց ՀՀԿ-ի քաղաքական օրակարգն ու մարգինալ ձգտումները։

Դժվար չէր հասկանալ, որ ՀՀԿ-ն՝ չունենալով հաղթանակի նվազագույն շանս, փորձում է պայթեցնել ընտրական գործընթացը, իշխանությանը դրդել քայլերի, որոնք կարող են ստվերել ընտրությունների լեգիտիմությունը։

Նիկոլ Փաշինյանը պետք է ոչ թե արձագանքեր ՀՀԿ գործիչների խոսքի բովանդակությանը, այլ ստեղծեր այնպիսի քաղաքական համատեքստ, որպեսզի ռևանշիզմը հնարավորինս մարգինալիզացվեր ընտրական գործընթացում՝ զրկվելով դրա վրա որևէ ազդեցություն ունենալու կամ խորհրդարանում հայտնվելու հեռանկարից։

ԱԱԾ-ն, անշուշտ, պետք է զբաղվեր Դավիթ Շահնազարյանի հայտարարություններով, որովհետև նա դիմել էր ակնհայտ սաբոտաժի, ընդ որում՝ հարվածի տակ դնելով հեղափոխությունն ու Արցախը, երկու կարևոր գործոններ, որոնք այսօր խորհրդանշում են ազգային միասնությունը։

Այլ խոսքով ասած՝ ՀՀԿ-ն՝ Դավիթ Շահնազարյանի դեմքով, ձեռնոց էր նետել ազգային անվտանգությանը։

Սակայն Շահնազարյանի ասածներին պետք էր իրավական գնահատական տալ ընտրությունների ավարտից հետո՝ թույլ չտալով, որպեսզի նրա սադրանքն աշխատի, այլ խոսքով՝ հայտարարություններ հնչեն քաղաքական հետապնդումների, ՀՀԿ ընտրողներին ճնշելու համար։

Հանուն ընտրական գործընթացը «պայթեցնելու»՝ Դավիթ Շահնազարյանը պատրաստ է անգամ ձերբակալության։ Համենայնդեպս, նա այսօր հնչեցրել է այդ հայտարարությունը։

ՀՀԿ-ին չափազանց մեծ աղմուկ է պետք ընտրությունների լեգիտիմությունը կասկածելի դարձնելու համար։ Նրանց համար արդեն մեծ «նվեր» էր, որ Ռոբերտ Քոչարյանի դատավճիռը հրապարակվելու է դեկտեմբերի 7-ին՝ ցանկացած պարագայում դառնալով շահարկումների թեմա, երկրորդ «նվերը» մատուցվեց ԱԱԾ-ի հայտարարությամբ։

Իշխանությունը պարտավոր է ավելի կշռադատված լինել՝ կործանվող քրեաօլիգարխիային նոր «նվերներ» չանելու հարցում։ ՀՀԿ-ն պատերազմ է հայտարարել պետությանը ու, անշուշտ, պետք է համարժեք պատասխան ստանա, սակայն դա պետք է տեղի ունենա դեկտեմբերի 9-ից հետո, երբ հեղափոխությունը վերջնականապես կապիտալիզացված կլինի ու որևէ մեկն այլևս չի կարող շահարկումներ անել քաղաքական հետապնդումների կամ ընտրողներին ահաբեկելու թեմաներով։

Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին, բայց չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է․ այսօր ի պատասխան Դավիթ Շահնազարյանի՝ ասել է Նիկոլ Փաշինյանը ու հենց այդ տրամաբանությամբ էլ պետք էր արձագանքել ՀՀԿ գործիչներին՝ փակելով քաղաքական շահարկումների թեման։

Սակայն օրն ավարտվեց քրեաօլիգարխիայի նոր սադրանքով․ տարածվեց հերթական գաղտնալսումը՝ Նիկոլ Փաշինյանի ու Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցը, որտեղ դարձյալ մանրամասն քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի հարցով դատական նիստերի հարցը։

Կասկածից վեր է, որ բոլոր այս իրադարձությունների՝ ՀՀԿ-ի բացահայտ սաբոտաժի, պետության անվտանգության դեմ ուղղված հերթական գաղտնալսման հրապարակայնացման կապն ակնհայտ է ու ամեն բան ուղղված է ընտրությունների տապալմանը կամ դրանց լեգիտիմությունը կասկածի տակ դնելուն։ Ինչքան էլ մեծ է միանգամից հակահարված տալու գայթակղությունը՝ իշխանությունները պարտավոր են նախ ապահովել ապրիլի 9-ի քվեարկության բնականոնությունը, որովհետև այս սադրանքներն ուղղված են առաջին հերթին ընտրությունների ու դրանց լեգիտիմության դեմ։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում