Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պարեկություն կսահմանեն Սիրիայում թուրքական ռազմական գործողության տարածքին կից գոտում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սոչիում ՌԴ և Թուրքիայի առաջնորդների բանակցությունների ավարտից հետո:
Սիրիայում, հոկտեմբեր 23-ից, թուրքական գործողությունից դուրս գտնվող գոտի կմտցվեն Ռուսաստանի ռազմական ոստիկանության աշխատակիցները և ՍԱՀ-ի զինծառայողները, նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:
Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը հանդիպել են Սոչիում հոկտեմբերի 22-ին: