ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներին Ադրբեջանից արտաքսելու դեպքերը11 հունվարի 2019 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Բաքվի օդանավակայանից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներին արտաքսելու դեպքերին, ասել է, որ դա «մարդու իրավունքների կոպիտ խախտում է», հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»: «Ես նման դեպքերի վերաբերյալ մեծ քանակությամբ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցերում: Տոնական օրերի ընթացքում նույնպես նման միջադեպ է գրանցվել, նման միջադեպեր գրանցել ենք նաև նախկինում»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ իրենք պարբերաբար հրավիրել են ադրբեջանական կողմի ուշադրությունը ստեղծված իրավիճակի վրա: Երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այս գործելաոճը հակասում է ռուս-ադրբեջանական մի շարք պայմանագրերի և համաձայնագրերի ոգուն: Դեկտեմբերի 29-ին Ադրբեջան մուտք գործել չեն թողել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Քրիստինե Գևորգյանին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |