Սահակաշվիլին սթրեսային վիճակում է, բայց առույգ. խափանման միջոցի մասին ոչինչ հայտնի չէ

10/12/2017 schedule15:56

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին, որը երեկ գիշեր ձերբակալվել էր` հանցավոր խմբավորումների հարելու մեղադրանքով, գտնվում է սթրեսային վիճակում: Քննիչները դեռեւս չեն ներկայացրել ոչ մի փաստաթուղթ` նրա նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ, հայտարարել է այսօր նրա փաստաբան Պավել Բոգոմազովը, հայտնում է Ria-ն:

«Մենք հարցրել ենք նահանգային բժշկին, որը գտնվում է ՁՊՎ-ում` Սահակաշվիլու ինքնազգացողության մասին, բժիշկը պատասխանեց, որ վերջինս սթրեսային վիճակում է, բայց առույգ ու տրամադրված է վճռական»,-ասել է Բոգոմազովը ուկրաինական NewsOne հեռուստաընկերության եթերում: Նա նաեւ հայտնել է, որ շաբաթ օրը փաստաբաններին չի հաջողվել հանդիպել Սահակաշվիլիի հետ ու փոխանցել նրան անձնական իրերը, գրքերը: Փաստաբանները դատին պատրաստ են եղել դեռ շաբաթ օրը, սակայն ըստ Բոգոմազովի, քննիչները չեն ներկայացնում համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերը:

Հարցին, թե պահանջելու է, արդյոք, Սահակաշվիլիի պաշտպանական կողմը միջազգային փորձաքննության ներկայացնել քաղաքական գործչի ու բիզնեսմեն Սերգեյ Կուչենկոյի խոսակցությունների ձայնագրությունները, որոնց հիման վրա է առաջադրվել մեղադրանքը, Բոգոմազովը հայտնեց, որ իրենք անելու են ամեն հնարավորը. «Հարցը նրանում է, թե ինչպես այդ ձայնագրությունները ձեռք բերել, այդ իբրեւ ապացույցները մեզ չեն տրամադրում: Մեր օրենսդրությունն արգելում է միջազգային փորձաքննությունների անցկացումը դատաքննությունների ընթացքում, իսկ բացի այդ, իրավապահ մարմինները, ցավոք, չեն տրամադրում ամբողջական մեղադրական փաստաթղթեր` ուսումնասիրության համար»,-ասել է փաստաբանը:

Միխայիլ Սահակաշվիլին ավելի վաղ փաստաբանների միջոցով ուղերձ էր հղել իր համակիրներին, որը հնչեցվեց ցուցարարների բազմության առաջ` փաստաբանի կողմից:

Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրապարակել էր ձայնագրություն, որը ենթադրաբար խոսակցությունից էր Կուրչենկոյի ու Սահակաշվիլու, որտեղ նրանք պայմանավորվում են համագործակցության շուրջ:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, թե Կիեւում Սահակաշվիլու կողմից անցկացվող ակցիաները ֆինանսավորվում են երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նրա շրջապատի` մասնավորապես Կուրչենկոյի կողմից ու տանում են դեպի երկրում իշխանափոխության: Կուրչենկոն մեղադրվում է ազգային դավաճանության մեջ ու հետախուզվում:

Ի պատասխան` Միխայիլ Սահակաշվիլին այդ մեղադրանքները կեղծ էր անվանել, իսկ նրա համակիր Դավիթ Սակվարելիձեն հայտնել էր, որ այդ ձայնագրությունները պետք է հաստատվեն ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի փորձագետների կողմից:

Տպել
2609 դիտում

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ