News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ պայքարել հոգեբանական եւ տնտեսական պատերազմի միջոցով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ այսօր իշխանությունների տարբեր ճյուղերը մեծ պատասխանատվություն են կրում, քանի որ ամերիկացիներն ու մյուս թշնամիներն առաջին հերթին ձգտում են խարխլել Իրանի ժողովրդի վստահությունն ու հույսերը: «Երբ իրանական ժողովուրդը մեծ հաղթանակ էր տանում տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում, թշնամիներն ընդդիմացան այս մեծ ազգին», - ասաց Ռոհանին՝ իրանցիներին համերաշխության եւ միասնության կոչ անելով:

Իր կոչը Ռոհանին հնչեցրել է իրանական ռիալի՝ դոլարի նկատմամբ ռեկորդային անկման կապակցությամբ Թեհրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի հաջորդ օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ