211652_close_icon
views-count120076 դիտում article-date 12:46 18-08-2017

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը հայտնաբերել է «Արտյոմիկ» մականվամբ 35-ամյա «օրենքով գողին», ով հետախուզվում էր սպանության փորձի հատկանիշով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 18-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Բաղրամյան պողոտայում՝ իր բնակարանում, հայտնաբերել են հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող»՝ 35-ամյա Գրիշա Ղազարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանցագործ աշխարհում հայտնի է «Արտյոմիկ» մականվամբ, սակայն հաշվառված է Գյումրի քաղաքի Շինարարների փողոցի 1-ին նրբանցքում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա այս տարվա հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերի և մեկ այլ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 6-րդ գլխավոր վարչությունը «օրենքով գող Արտյոմիկին» հայտնաբերելու և 6-րդ գլխավոր վարչություն բերման ենթարկելու ժամանակ համագործակցել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ։ «Օրենքով գողին» հայտնաբերելու օպերացիան ղեկավարել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Ալիկ Մարգարյանը և Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը։ [img]http://shamshyan.com/ups/images/0506872001503046410287516.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր