Thursday, 18 04 2024
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին

Քոչարյանը կդառնա ընդամենը ծեր թոշակառու. Ծրագիրն իր և իր քաղաքական երազների նման ժամկետանց է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստվում է կուսակցություն հիմնել։ Մարտյան հայտնի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահը կարծում է, որ ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում կա և այն պետք է լցնել ի շահ երկրի։

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտում չունի, հակառակ դեպքում՝ 10 տարի չէր ապրի մասնավոր կյանքով:

Քոչարյանն ասել է նաև, որ չի մասնակցելու դեկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններին, քանի որ չի հասցնի. «Ես անկուսակցական եմ եղել: Դա նշանակում է, որ զրոյից պետք է կուսակցություն ստեղծել, նորացված թիմով»,- ասել է նա՝ ավելացնելով, որ գործընթացում պետք է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ մարդկանց, իհարկե, բերելով նաև նախկին թիմի անդամներին:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ Քոչարյանը ընտրություններին մասնակցելու մասին նշել էր այն ժամանակ, երբ հստակ չէր, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերին, իսկ այժմ՝ մոտավորապես 50 օրվա ընթացքում հնարավոր չի լինի թիմ ձևավորել։ «Այսինքն՝ դե յուրե հնարավոր է, բայց այդ կուսակցությունը չի հասցնի քաղաքական դաշտում, մանավանդ այս զգացմունքային պայմաններում «ռասկրուտկա» անել։ Հույս ունենալ, որ այդ կուսակցությունը ԱԺ-ում զգալի ներկայացվածություն կունենա՝ միամտություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նշում է. «Խոսքը 3 կամ 5 տեղի մասին չէ, խոսքը զգալի ներկայության մասին է, որպեսզի իմաստ ունենա այդ նախագծի վրա ռեսուրս ծախսելը»։

Բադալյանի դիտարկմամբ՝ մինչև հաջորդ ընտրությունները շատ ժամանակ կա, եթե անգամ 3.5 տարի հետո լինեն, ապա այդ ընթացքի համար Քոչարյանը կարող է կուսակցություն ստեղծել. «Բայց այստեղ մի քանի հարց անորոշ է՝ ինչպիսին կլինի իր իրավական կարգավիճակը, արդյոք կլինի ազատության մեջ, թե նրան կձերբակալեն ու կկալանավորեն։ Եթե 10-15 տարի պետք է բանտում անցկացնի, ապա անիմաստ կլինի կուսակցություն ստեղծելը։ Եթե ամեն դեպքում մնա ազատության մեջ, ապա կախված է մի քանի հանգամանքից՝ ինչպես կդրսևորեն վարչապետն ու իր թիմը, իսկ նա շատ արագ վարկանիշ է կորցնում։ Երկրորդ՝ ինչպես իրենց կդրսևորեն այլ քաղաքական ուժերը՝ «Լույս»-ը, ՀԱԿ-ը, «Սասնա ծռերը», կստեղծվե՞ն այլ ուժեր, ինչպե՞ս իրենց կդրսևորեն։ Արդյո՞ք Հայաստանը կշարունակի վարել ընդգծված պրոռուսական քաղաքականություն, թե՞ այդ ընթացքում որոշակի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն կվարի ու դա կազդի նաև ներքաղաքական գործընթացների վրա»։

Արդյո՞ք կան այնպիսի ուժեր, որոնց վրա նա կարող է խաղադրույք անել, հարցին ի պատասխան Բադալյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ քաղաքական դաշտում 500 ուժ չէ, որ ասես, թե որ տասնյակի վրա կարող է խաղադրույք անել։ Եթե փաստացի դիտարկենք՝ մի քանի կուսակցություն է մնացել՝ ՔՊ, ԲՀԿ, «Լույս» դաշինքը, որը երկրորդ նախագահի հետ առնչություն չունի, հայտնի է ՀԱԿ-ի վերաբերմունքը երկրորդ նախագահի նկատմամբ, ՀՀԿ-ում կան գործիչներ, որոնք առանձին գործունեություն են ուզում ծավալել։ Այս պահի դրությամբ չկա որևէ կուսակցություն, որը կցանկանա երկրորդ նախագահի համար գրպանային կուսակցություն դառնալ»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Քոչարյանը նոր մարդ չէ Հայաստանում և քաղաքականության մեջ։ Ըստ Արշակյանի՝ նա պետք է կամ «Մետաքսի» կոմբինատի բջիջ հիմնի, որտեղ ինքը պարտկոմ է եղել, կամ էլ պետք է նոր քրեաօլիգարխիկ Հանրապետական կուսակցություն հիմնի։ «Այդ երկուսն էլ մենք արդեն ունեցել ենք։ Նա պետք է ասի՝ կվերականգնեմ «Մետաքսի» կոմբինատի պարտկոմի բջիջը այստեղ՝ Հայաստանում, կամ կվերակենդանացնեն Եվրասիական Հանրապետական կուսակցությունն իր դաշնակիցների հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նշում է՝ ծրագիրն իր նման, իր քաղաքական երազների նման ժամկետանց է. «Նա բոլոր ընտրություններին մասնակցել է իր ունակությունների, ճաշակի քաղաքական մշակույթի շրջանակներում։ Նա ուրիշ բան անել չի կարող։ Երիտասարդ նախաձեռնող քաղաքական գործչի անունը Ռոբերտ Քոչարյան չի լինելու, նա այլ մարդ է լինելու»։

Ազատ Արշակյանը հավելում է․ «Նա կարծում է, թե ժամանակը հակառակ ուղղությամբ է աշխատում և մենք հետ ենք գնում, եթե Կլյուչկովը գա Սովետական միության ԿԳԲ, «պերեստրոյկան» սկսի, նա ինչ ուզի, կարող է անել։ Բայց մենք առաջ ենք գնալու, ինչքան առաջ, այնքան ինքը ոչ համարժեք է լինելու՝ ընդամենը ծեր թոշակառու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում