Երևան
16 °C
Շաբաթներ առաջ Մոսկվայում հայտնաբերված եւ կալանավորված Ալրաղացի Լյովիկ անունով հայտնի Լեւոն Սարգսյանը քննությունից խուսափելու միտում չի ունեցել:
Երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման պնդում արեց նրա պաշտպան Աշոտ Սարգսյանը: Ալրաղացի Լյովիկը, հիշեցնենք, հետախուզման մեջ էր գտնվում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: Նա որպես մեղադրյալ է ներգրավվել 11 տարի առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու համար: «Հետախուզում հայտարարում են այն ժամանակ, երբ անհայտ է մարդու բնակության վայրը, իսկ ես ասում եմ, որ Լեւոն Սարգսյանը ուղղակի փոխել է իր բնակության վայրը. նա 2015-2016 թթ.-ից բնակվում է ՌԴ-ում, եւ եթե նրան ցանկանային հայտնաբերել, երկու զավակների միջոցով կարող էին դա անել: Վերջիններս տարին մի քանի անգամ եկել-գնացել են ՀՀ, եթե օպերատիվ-հետախուզական աշխատանքներ էին ուզում իրականացնել, շատ հեշտությամբ կարող էին գնալ նրանց հետեւից, տեսնել, որ Լեւոն Սարգսյանն իր տանն է»,- ասաց պաշտպանը:
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ հայտարարված հետախուզումը ձեւական բնույթ է կրել, նա ՌԴ-ում ապրել է, ազատ տեղաշարժվել եւ զբաղվել իր փոքր բիզնեսով. «Ակնհայտ է, որ Լեւոն Սարգսյանին հայտնաբերեցին Սերժ Սարգսյանի՝ Զագրեբի ելույթից (Սարգսյանը խոսել է ԵԺԿ համագումարում եւ քննադատել գործող իշխանություններին,-խմբ.) 1-2 օր չանցած, մինչդեռ բոլորի համար վաղուց էր պարզ նրա գտնվելու վայրը: Այն ժամանակ պետք չի եղել՝ չեն հայտնաբերել, հիմա պետք է, որ նա ցուցմունք տա ինչ-որ մարդկանց դեմ՝ այս ամենը արվել է հենց այդ նպատակով»,- նշեց Սարգսյանը:
Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի Լեւոն Սարգսյանը մեղադրանքի վերաբերյալ, ըստ որի՝ Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի մահափորձի պատվիրատուն հենց ինքն է, պաշտպան Աշոտ Սարգսյանը նախ ասաց, թե գործն ունի քաղաքական նկատառումներ, ապա հավելեց. «Բնական է՝ քրեական գործի նյութերին չեմ կարող ծանոթ լինել, քանի դեռ նախաքննություն է, բայց ինձ հասած տեղեկություններով՝ անգամ այդ, այսպես կոչված տուժողը՝ Արմեն Ավետիսյանն է բացառել այդ հանգամանքը, թե հիմա ինչի հիման վրա են մեղադրանքն առաջադրել, ես չեմ կարող ասել»: Հարցին՝ հնարավո՞ր է՝ իր պաշտպանյալի դեմ այլ ցուցմունքներ լինեն, պաշտպանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, այն մարդկանց ցուցմունքները, ովքեր ժամանակին կատարել են տան վրա հարձակումը»: Նշենք, որ Ավետիսյանի տան վրա հարձակման գործով անցում էր 10 անձ, որոնք նշված հանցագործության համար դատապարտվել էին:
Պաշտպանի տվյալներով՝ Լեւոն Սարգսյանն Արմեն Ավետիսյանի հետ չտեսնված հարաբերություններ ունի. «Այն ժամանակ ես ականատես եմ եղել չտեսնված լավ, արտակարգ, ջերմ հարաբերությունների»,-ասաց նա: Նշենք, սակայն, որ ԱԱԾ-ն իր հաղորդագրությունում նշել էր, որ Սարգսյանը լարված հարաբերությունների մեջ է գտնվել Արմեն Ավետիսյանի հետ:
Աշոտ Սարգսյանը նաեւ ասաց, որ իր պաշտպանյալը ՌԴ քաղաքացի դառնալու համար դիմում է ներկայացրել: «Բոլոր ընթացակարգերը անցել է, մնացել է անձնագիր ստանալը, որը տեխնիկական խնդիր է»,- հավելեց պաշտպանը: Ավելի վաղ, ԱԱԾ-ից ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնել էին, որ Լեւոն Սարգսյանը ՌԴ քաղաքացի չի հանդիսանում:
Աշոտ Սարգսյանի կարծիքով՝ ՀՀ վերադառնալու դեպքում իր պաշտպանյալին անազատության մեջ են պահելու այնքան ժամանակ, մինչեւ կարողանան նրանից ցանկալի ցուցմունք կորզել. «Դա կկոչվի խոշտանգում, խոշտանգման տարր կպարունակի, ենթադրենք՝ եկավ, Արմեն Ավետիսյանի հետ առերեսման ժամանակ ասաց՝ ոչ, նման բան չի եղել, ի՞նչ եք կարծում, նրան բա՞ց են թողնելու: Ախր ինքն էլ չգիտի՝ ինչու են իրեն հետապնդում, ավելի ճիշտ՝ շատ էլ լավ գիտի, ինձնից, ձեզնից էլ լավ գիտի, թե ինչու»:
Լեւոն Սարգսյանին հայտնաբերելուց եւ կալանավորելուց հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե ՌԴ-ն հնարավոր է չարտահանձնի նրան: Մեր ճշտող հարցին, թե սա հավանական համարո՞ւմ է, պաշտպանը ասաց. «Իհարկե, հաշվեհարդար է լինելու նրա հետ, ինձ թվում է՝ ՌԴ-ն ավելի լավ պատկերացում ունի մեր իրավապահ մարմինների մասին, քան մենք»:
Աշոտ Սարգսյանը տեղեկացրեց, որ Լեւոն Սարգսյանը պահվում է Մոսկվայի քննչական մեկուսարանում:
Հիշեցնենք, որ նախկին պատգամավորը հայտնաբերվել եւ ձերբակալվել էր նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում: Նոյեմբերի 25-ին էլ ՀՀ եւ ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել էր հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լեւոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու՝ ՌԴ դատախազության միջնորդությունը:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ