15593 դիտում
13:23 22-07-2017
Վալանսի քաղաքապետը ողջունել է Բակո Սահակյանի վերընտրությունը Արցախի նախագահի պաշտոնում
Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը ողջունել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի վերընտրությունը: Ինչպես հայտնում է «[url=https://armenpress.am/arm/news/899548/valansi-qaxaqapety-oxjunel-e-bako-sahakyani-veryntrutyuny.html]Արմենպրես[/url]»-ը, Վալանսի քաղաքապետի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ժողովրդավարական գործընթացի արդյունքում Բակո Սահակյանը ստացել է խորհրդարանի պատգամավորների ձայների երկու երրորդից ավելին:
Ըստ Դարագոնի՝ այս գործընթացն արմատապես տարբերվում է Արցախի հարևան Ադրբեջանում ձևավորված ավտորիտար իշխանությունից:
«Այս թափանցիկ և ընդդիմության իրավունքները հարգող ընտրությունն աշխարհի այս տարածաշրջանում ժողովրդավարությանը պատիվ է բերում, իսկ ժողովրդավարությունը խաղաղության երաշխիքն է»,- նշել է Վալանսի քաղաքապետը:
Նիկոլա Դարագոնը հիշեցրել է նաև, որ Վալանսը բազմաթիվ կապերով կապված է Արցախի քաղաքների հետ և ապագայում էլ պատրաստվում է ամրապնդել համագործակցությունը նրանց հետ:
Նմանատիպ նյութեր
1059 դիտում
11:30 06-10-2014
Արցախի նախագահը ողջունել է Բուրգ լե Վալանսի և Շուշիի միջև բարեկամության հռչակագրի ստորագրումը
2107 դիտում
12:32 17-06-2019
Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը
3640 դիտում
20:31 16-07-2020
Վալանսի քաղաքապետը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ
Այս բաժնից
463 դիտում
21:43 17-04-2024
Իսրայելը անհրաժեշտ ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար․ Նեթանյահու
535 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
460 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում