Գեդիկյանի ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում է

Գեդիկյանի ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում է

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի ֆիլմն ընդգրկվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում: Այդ մասին ասվում է կինոփառատոնի պաշտոնական կայքում:

Կինոփառատոնը կանցնի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը:

La Villa («Առանձնատուն») ֆիլմի գործողությունը ծավալվում է Մարսելի արվարձանում: Ըստ սյուժեի, կինոնկարի գլխավոր հերոսները քույր ու եղբայր են, որոնք այցելում են իրենց տարեց հորը: Հայրական տանը երեխաները սկսում են մտորել, թե որքանով են հետևել հոր գաղափարներին:

Մրցութային ծրագրին մասնակցում են նաև ամերիկացի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին և Ջորջ Քլունին: Մրցութային ծրագրում ևս 18 նախագիծ կա: 2017-ին փառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկացի դերասանուհի Անեթ Բենինգը: Բացմանն ակնկալվում է Մեթ Դեյմոնի, Ջուլիանա Մուրի, Ջենիֆեր Լոուրենսի, Ջուդի Դենչի, Շառլոտտա Ռեմփլինգի ներկայությունը:

2015-ին «Ոսկե ծիրան» երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնում Գեդիկյանն արժանացել է «Եղիցի լույս» հատուկ մրցանակին:

2015-ին «Ոսկե ծիրան» երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկեց ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Մի ասեք, թե տղան խելագար էր» ֆիլմի ցուցադրությամբ:Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ցուցադրվել էր 2015–ին Կաննի կինոփառատոնի «Հատուկ ցուցադրություներ» ծրագրի շրջանակում: Գեդիկյանն իր ֆիլմում միավորում է Մարսելի աշխատող դասի սոցիալ-ռեալիստական ժամանակագրությունը և իր հայրական արմատները՝ ցուցադրելով Հայոց ցեղասպանության շարունակական ազդեցությունը տեղահանված սերունդների վրա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---