Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ադրբեջանի գոհունակությանը Երևանում խուճապով արձագանքելը խելամիտ չէ

Պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի, արտգործնախարար Մամեդյարովի վերջին լավատեսական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ մի քանի վարկած են առաջ բերում՝ կա՛մ Ադրբեջանը հերթական սադրանքն է ծրագրում և այդ նպատակով փորձում է լավատեսական հայտարարություններով փափուկ բարձ դնել հայկական կողմի գլխի տակ և թուլացնել մեր զգոնությունը, կա՛մ լավատեսական գնահատականներն ու կանխատեսումները ներքին լսարանի համար են՝ համոզելու Ադրբեջանի բնակչությանը, Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց կա, կա՛մ էլ իսկապես ինչ-որ տեղաշարժ է տեղի ունեցել բանակցային գործընթացում, և առաջիկա ամիսներին պիտի սպասենք նոր, հետաքրքիր զարգացումների։ Բայց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր մեկնաբանությամբ ամբողջապես հերքեց վերջին վարկածը՝ լրագրողների հետ զրույցում ասելով, որ Ղարաբաղի հարցում նոր բան չկա։ Իսկ մյուս տարբերակները չեն բացառվում և ենթակա են քննության և վերլուծության։ Խնդիրը, սակայն, այն է, որ վերջին ամիսներին՝ Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, հայաստանյան որոշ ուժերի կողմից այնպիսի քարոզչություն է իրականացվել Փաշինյանի գլխավորած ժամանակավոր կառավարության դեմ՝ ղարաբաղյան հիմնախնդրի և նախապատրաստվող ենթադրյալ տարածքային զիջումների վերաբերյալ, և օտարերկրյա որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն այնպիսի ազդեցություն են ունեցել հայաստանյան հասարակական կարծիքի վրա, և Արցախի հետ կապված զարգացումներն այնքան հեշտ են ազդում ներքաղաքական տրամադրությունների վրա, որ վստահաբար կարելի է պնդել, որ նույնիսկ Փաշինյանի այս պարզաբանումից հետո կասկածները հանրության շրջանում նախապատրաստվող դավադրությունների մասին չեն վերանա։ Անդրադառնանք այս ամենին հերթականությամբ։

Ղարաբաղի հարցում նոր բան չկա

Ադրբեջանի նախագահը դեռ նախորդ շաբաթ էր լավատեսություն հայտնել ղարաբաղյան հարցի լուծման հետ կապված՝ նշելով, թե «այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար»։ Հետո նա Թվիթերի իր միկրոբլոգում գրեց, թե «2019 թվականը նոր ազդակ կհաղորդի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին»։ Երկու ժամ անց՝ կրկին Թվիթերում, արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է առաջնահերթություն մեզ համար, և հայկական կողմը կշարունակի խաղաղ բանակցությունները՝ հանուն տարածաշրջանային խաղաղության և անվտանգության։ Իսկ դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելությանն ժամանակ ասել է․ «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնումը Ադրբեջանի համար կշարունակի լինել առաջնահերթ խնդիր։ Հիմնական նպատակն է՝ հասնել շոշափելի արդյունքների։ 2019-ի հունվարին նախատեսված հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանի հետ կքննարկենք խաղաղ կարգավորումը։ Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է»։

Այստեղից ծագեցին այն կասկածները, ենթադրությունները, որ եթե Բաքուն ագրեսիվություն չի դրսևորում իր հայտարարություններում, ավելին՝ լավատես է դարձել, ուրեմն ինչ-որ զարգացումներ կան կարգավորման գործընթացում, որի մասին հանրությունը տեղյակ չէ։

Բայց Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի հարցում նոր բան չկա, և չի կարելի հեռուն գնացող, «տիտանական եզրակացություններ» անել միայն այն փաստից, որ առաջինը ադրբեջանական կողմն է հաղորդագրություն տարածել դեկտեմբերի 6-ին Պետերբուրգում իր ու Ալիևի կարճ զրույցի մասին, կամ այս պարագայում Ադրբեջանի արտգործնախարարը լավատեսություն է հայտնել Միլանում դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման կապակցությամբ։ Դիլիջանում նա ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և այս թեմայի վերաբերյալ հարցերին ի պատասխան ասել է, որ վերջին 24 տարվա ընթացքում նմանատիպ բազմաթիվ հայտարարություններ են եղել։ Փաշինյանին զարմացնում է այն երևույթը, որ երբ Ադրբեջանի կողմից լավատեսության էլեմենտ պարունակող հայտարարություն է հնչում, հայաստանցի մի շարք մեկնաբանների առաջին ռեակցիան այն կանխավարկածն է, որ «էստեղ ինչ-որ դավադրություն կա»։ Իսկ երբ լավատեսական գնահատականներ և ինչ-որ համաձայնություն չկա Ադրբեջանի հետ, մեկնաբաններն ասում են՝ «այ, ուրեմն պատերազմ է, և կառավարությունը չի կարողանում կանխել պատերազմը»։

«Իսկ ինչո՞ւ չկա այնպիսի կանխավարկած ՀՀ կառավարության տեսակետից, որ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել», – հարցրել է կառավարության ղեկավարը։

Արցախյան հարցի շահարկումը

Ընդհանուր առմամբ, իհարկե, պարզ է, թե որտեղից է գալիս այն մտայնությունը, թե նոր կառավարությունը Արցախի հարցում կարող է համաձայնություն տալ այնպիսի ծրագրի, որը ենթադրում է տարածքային զիջումներ Ադրբեջանին, և այդ ծրագիրը ակտիվացվելու է Հայաստանում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո։ Բազմիցս նշել ենք, որ ընդհանրապես ղարաբաղյան հարցը շատ կարևոր, իսկ երբեմն էլ վճռական նշանակություն ունեցող ներքաղաքական գործոն է թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում, և այն բազմիցս եղել է շահարկման առարկա՝ այս կամ այն իրավիճակում, այս կամ այն հարցի հետ կապված։ Տարբեր շրջաններում թե՛ հայաստանյան ընդդիմությունն է մեղադրել օրվա իշխանությանը՝ «Ղարաբաղը հանձնելու», «Ղարաբաղը ծախելու» համար, և թե՛ իշխող ուժն է շահարկել Արցախի անվտանգության հարցը՝ ընդդիմությանը, դժգոհ քաղաքացիներին լռեցնելու նպատակով։ Սրան վերջին մի քանի ամսվա ընթացքում գումարվեցին այլ գործոններ։ Ընտրություններից հետո բանակցային գործընթացի ակտիվացման վերաբերյալ քննարկումների հիմնական խթանը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտնի հայտարարությունն էր, թե արտահերթ ընտրություններում հաղթելու դեպքում Նիկոլ Փաշինյանը «ուժեղ մանդատ կստանա» ժողովրդից և կարող է «վճռական քայլեր ձեռնարկել» ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Տարբեր վերլուծություններում, հարցազրույցներում, եկել ենք այն եզրակացությանը, որ Բոլթոնի այս հայտարարությունն իրականում Իրանի խնդրի մասին է։ Սա, իհարկե, բոլորովին այլ թեմա է, բայց փաստ է այն, որ Փաշինյանի քաղաքական հակառակորդները, առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանի նախկին ռեժիմի հենասյունը եղած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, օգտագործեցին այս հայտարարությունը՝ հիմնավորելու իրենց կանխավարկածը, թե Փաշինյանը պատրաստվում է զիջումների գնալ Արցախի հարցում։ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն, օրինակ, իր վարկածը հիմնավորեց ռուսական հակաամերիկյան քարոզչության դասական կարծրատիպերով, ըստ որի Հայաստանում տեղի ունեցածը Միացյալ Նահանգների կազմակերպած հերթական «գունավոր հեղափոխությունն է», Փաշինյանը փաստացի գործում է ամերիկացիների խորհուրդներով, նպատակ ունի փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք, և «Ղարաբաղը հանձնելու» ենթադրյալ ծրագիրը հենց այս համատեքստում է տեղավորվում։ Հարցազրույցներից մեկում նա ակնարկեց, թե կասկածներ ունի, որ Փաշինյանը ամերիկացիների պահանջով է հապճեպ անցկացնում ընտրությունները, որովհետև պատրաստվում է փոխել «քաղաքական օրիենտացիան» և դրա համար «վճարել Ղարաբաղով»։ Դավիթ Շահնազարյանի ելույթները, կարծում ենք, կարիք չկա ավելորդ անգամ հիշատակել։ Փաշինյանի դեմ այս տեղեկատվական պատերազմն իրականում սկսվել էր շատ ավելի վաղ՝ ամռանը, երբ տարբեր աղբյուրներից սկսեցին կեղծ լուրեր տարածել, թե Փաշինյանը «եկել է հող հանձնելու»։ Վարչապետն ի պատասխան հայտարարեց, որ նախկին իշխանություններն են, որ հող հանձնելուց բացի՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։

Այսինքն՝ հնչած մեղադրանքների, դավադրության տեսությունների բնույթից ակնհայտ է, որ դրանք ղարաբաղյան հարցի տիպիկ շահարկումներ են՝ ներքաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով։ Բայց մյուս կողմից, այնուամենայնիվ, Փաշինյանի վարչակազմի պարզաբանումները, կարծես, լիարժեք հստակություն չեն մտցնում այս հարցում։ Եվ որոշ փորձագետներ ասում են, որ Հայաստանի նորանշանակ արտգործնախարարն այս տարվա ընթացքում երեք հանդիպում է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ Բրյուսելում, Նյու Յորքում և Միլանում։ Վերջին հանդիպումը տևել է մոտ 3 ժամ, բայց պարզ չէ, թե ի՞նչ են այդ երկար ժամանակահատվածում նախարարները քննարկել միջնորդների հետ միասին։

Երկու համաձայնություն

ՀՀ արտգործնախարարության բացատրությամբ՝ խոսքն այն մասին է, որ Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են «առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։

Երկրորդը, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարները համաձայնության են հասել հանդես գալու համատեղ հայտարարությամբ, ինչը և արվել է։

«Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ», – պարզաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

https://www.tert.am/news_images/727/2180767_1/maxresdefault.thumb.jpg

Ինչո՞ւ է լռում արտգործնախարար Մնացականյանը

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի համար Հայաստանի արտգործնախարարի կեցվածքն անհասկանալի է։ Նա համոզված է, որ երկու երկրների արտգործնախարարներն ինչ-որ կոնկրետ թեմա են քննարկել, բայց հայկական կողմը լռում է, չի խոսում դրա մասին։

Մեզ հետ զրույցում նա նշեց հետևյալը․ «Երկու նախարարները հանդիպում են, որից հետո Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը կոնկրետ դիրքորոշում արտահայտեց, որ բանակցություններում կա առաջընթաց։ Իր գործընկերը՝ Մնացականյանը, պետք է պատասխանի այս տրամաբանության մեջ, թե ո՞րն է առաջընթացը։ Բայց Մնացականյանը լռում է։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Փաշինյանը կարող է ասել՝ ինչ ուզում է։ Բայց հարցն այն է, որ երկու երկրների արտգործնախարարները ռեալ բանակցություններ են վարում, որից հետո մեկն ասում է, որ առաջընթաց կա, մյուսը լռում է»։

Մեր հարցին, թե ինչո՞ւմ են փոխըմբռնման հասել երկու կողմերը, որի մասին խոսում է Մամեդյարովը, Տարասովը պատասխանեց, որ ինքն էլ կուզենար իմանալ այդ հարցի պատասխանը։

«Ես չեմ ուզում զարգացնել դավադրությունների տեսություն, բայց իմ տպավորությամբ՝ կա ինչ-որ նախագիծ, որը լավատեսություն է առաջացնում ադրբեջանական կողմի մոտ, իսկ Հայաստանը լռությամբ է դրան արձագանքում։ Ահա և վերջ»։

https://www.tert.am/news_images/883/2646410_1/29513599_1631939300229860_515539663_o.thumb.jpg

Սա «զրոյական ելքով խաղ» չէ

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը կողմ է այն տեսակետին, որ պետք չէ Ադրբեջանի արտահայտած լավատեսությունից հեռուն գնացող եզրակացություններ անել։

Քաղաքագետը խոսքերով՝ իհարկե, ոչ ոք չի կարող 100 տոկոսանոց պատասխան տալ հարցին, թե ի՞նչ են խոսել Մնացականյանն ու Մամեդյարովը և ինչի՞ շուրջ են փոխըմբռնման հասել, եթե նա ներկա չի եղել այդ հանդիպմանը։ Բայց ամեն դեպքում Ադրբեջանի կողմից բանակցությունների վերաբերյալ գոհունակության, լավատեսության արտահայտմանը Երևանում պանիկայով, խուճապով արձագանքելը, մեղմ ասած, սխալ է, որովհետև եթե այդ մոտեցմամբ առաջնորդվենք՝ երբեք և ոչ մի հարցում չենք կարող ճիշտ գնահատել Ադրբեջանի ձեռք բերված որևէ պայմանավորվածություն։

«Չպետք է առաջնորդվել «զրոյական ելքով խաղ» (“zero sum game”) տարբերակով, որ եթե Ադրբեջանն ինչ-որ բանից գոհ է, ուրեմն դա հաստատ մեր դեմ է, և հակառակը։ Պարզապես պետք է ողջունել այն հանգամանքը, որ այսօր կա որոշակի առաջընթաց այն առումով, որ դադարել են զոհերը ճակատային գծում, կա ուղիղ օպերատիվ կապ կողմերի միջև, որը ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է, սահմանային միջադեպերը և նշանառուների գործունեությունը հասցվել է նվազագույնի։ Սա արդեն ինքնին որոշակի բան նշանակում է։ Եվ վարչապետի հայտարարությունը եկավ հաստատելու իմ ասածը, որ չպետք է կառչել ադրբեջանցի պաշտոնյաների յուրաքանչյուր բառից, որովհետև կարող է ընդհանրապես որևէ տեղաշարժ չլինել, բայց արտաքին տպավորությունն իրենց մոտ լինի դրական, և իրենք գոհունակություն արտահայտեն։ Դա չի նշանակում դավադրություն, պարտություն, հող հանձնել, «Ղարաբաղ ծախել», որովհետև մենք, նախ, չունենք ռեալ տեղեկություններ, չկա որևէ փաստաթղթի շուրջ համաձայնություն և չկան պաշտոնական հայտարարություններ ինչպես Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի կողմից», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Քեռյանը։

Փոխզիջման մասին պատկերացումները Հայաստանում և Ադրբեջանում

Այնուամենայնիվ, Հայաստանում նման արձագանքը հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացին հասկանալի է ու ինչ-որ տեղ բնական, որովհետև Ադրբեջանը մշտապես պնդել է, որ հիմնախնդրի միակ ընդունելի լուծումն իր համար Լեռնային Ղարաբաղի վերադարձն է Ադրբեջանի կազմի մեջ։ Ու երբ Բաքուն ասում է, որ ինչ-որ առաջընթաց կա, առաջին արձագանքն այն է, որ հայկական կողմին կարող են տարածքային զիջումներ պարտադրել։

Գարիկ Քեռյանը համաձայն է դիտարկման հետ․ «Այո, իհարկե, մտահոգ ենք, որովհետև գիտենք, որ Ադրբեջանը դեռևս չի հասել զիջման այն մակարդակին, որ ընդունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Ադրբեջանի սահմաններից դուրս։ Մենք դա գիտենք։ Բանակցություններում երկու կողմերն էլ 25 տարի շարունակ երկու հարցի շուրջ են համաձայնության եկել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի առանց ուժի կիրառման, երկրորդը՝ պետք է կարգավորվի փոխզիջումային տարբերակով։

Փոխզիջումը որպես հակամարտության կարգավորման բանալի ընդունել է և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը։ Ամբողջ ինտրիգը և վտանգի կանխազգացումը հենց այս փոխզիջումային ձևաչափի հետ է կապված, որովհետև ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում դեռ չեն հասել այն վերջնական կարծիքի, թե ինչ պիտի զիջի Ադրբեջանը բանակցությունների ընթացքում և ինչ պիտի զիջի Հայաստանը։ Հայկական կողմում մտավախություն կա, որ այդ փոխզիջումը կարող է լինել ի հաշիվ Արցախի ինքնորոշման։ Ադրբեջանում էլ բավականին հիվանդագին, ազգայնամոլական, հայատյաց ալիք կա, որ այդ փոխզիջումը հանկարծ չլինի Ադրբեջանի տարածքային կորուստների գնով»։

Խուճապի մատնվելը խելամիտ չէ

Նմանատիպ էթնո-քաղաքական կոնֆլիկտները շատ մեծ դժվարությամբ են լուծվում կամ ընդհանրապես չեն լուծվում, և դա է ցույց տալիս պաղեստինա-իսրայելական, կիպրոսյան հակամարտությունների պատմությունը։ Իսկ այսօր միջազգային և տարածաշրջանային իրադրությունն այնքան բարդ է ու խճճված, որ այս իրավիճակում Ադրբեջանի արտգործնախարարի մեկ նախադասությունից խուճապի մատնվելը, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի կարծիքով, խելամիտ չէ։

«Իրավիճակը բարդանում է նրանով, որ կարգավորման գործընթացում ներգրավված Արևմուտքը՝ հանձինս Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, և մյուս կողմից Ռուսաստանը այսօր գտնվում են գլոբալ առումով շատ սուր հակասության մեջ։ Եվ ժողովրդական լեզվով ասած՝ «մեր բախտից» և՛ միջազգային իրադրությունն է գնալով բարդանում, և՛ ղարաբաղյան հարցի միջազգայնացման հարցի մեջ ներգրավված ուժերն են հակամարտում միմյանց հետ, և՛ ներքաղաքական բուռն գործընթացներ են գնում։ Բացի այդ, կա սիրիական ճգնաժամը, որը շոշափում է մեր շահերը։ Իրանն ու Թուրքիան էլ փորձում են ցույց տալ իրենց ականջներն այս հակամարտության մեջ։ Եվ ամբողջ այս բարդության մեջ Ադրբեջանի արտգործնախարարի մեկ հայտարարության կապակցությամբ խուճապի մատնվելն, ինձ թվում է, անիմաստ է», – նշեց Քեռյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում