Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» համաձայնագիր է կնքել իսպանական «Լեգանեսի» հետ

Սպորտ
a1pyunik-leganes-1

Երեւանի «Փյունիկ» եւ իսպանական «Լեգանես» ակումբների սեփականատերերը համագործակցության համաձայնագիր են կնքել: Այդ մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը: Ըստ համաձայնագրի  «Փյունիկի» ակադեմիայից ամեն տարի 6 լավագույն պատանի ֆուտբոլիստներ կմեկնեն «Լեգանես» վերապատրաստման համար։ Փորձի փոխանակման շրջանակներում «Փյունիկից» «Լեգանես» կգործուղվեն նաեւ մարզիչներ։ Նշենք, որ «Լեգանեսը» հանդես է գալիս Իսպանիայի ուժեղագույնների լիգայում՝ Պրիմերայում: Ընթացիկ առաջնությունում թիմն այժմ զբաղեցնում է 15-րդ տեղը: