Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Արմեն Աշոտյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
NikolPasinyan-3

Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրամաս կգործի, Երևանից քիչ հեռու գտնվող Մերձավան գյուղում բացվեց «Ինթերնեյշնլ մանիֆակտուրինգ Գրուփ» ընկերության արտադրամասը: Միջոցառմանը ներկա էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Շրջայց կատարելուց հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին, նախ և առաջ անդրադարձավ  հանրապետականի ցուցակի երկրորդ համար Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին. «Հիմա եթե որևէ անձ շարունակաբար հայտարարություններ է անում, սակայն հրաժարվում է գնալ ԱԱԾ այդ փաստերը ներկայացնել, թող գոնե հրապարակային ասուլիսների ժամանակ փաստերը ներկայացնի, թե ինչ դավադրության մասին է խոսքը»: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Շահնազարյանի հայտարարությունները մեղադրանք են պետական դավաճանության մեջ. «Եթե որևէ անձ բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի դիմում իրավապահ մարմիններին ուրեմն նա շառլատան է»: Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, մասնավորապես հանրապետականների միակ ընդդւմությունը լինելու հայտարարություններին, Փաշինյանը նշեց. «Կարծում եմ ՀՀԿ-ն ընդդիմադիր է հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը»: Լրագրողները հետաքրքրվում են՝ ինչպես է վարչապետի պաշտոնակատարը մեկնաբանում Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որի համաձայն քարոզարշավի օրերին հանրապետականներին հաջողվել է Փաշինյանին աշխատեցնել իրենց օգտին. «Շնորհավորում եմ»,- ժպտալով պատասխանում է Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հետ զրույցի վերջում վարչապետի պաշտոնակատարը կրկին անդարադառնում է Դավիթ Շահնազարյանի հայտարություններին. «Եթե պարզվի, որ մեղադրանքը ճիշտ է, ԱԱԾ-ն պետք է անհապաղ ձերբակալի մեզ»: