Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ձորագյուղում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման եւ լուսավորվածության ցանցի ընդարձակման աշխատանքներ

Ձորագյուղում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման եւ լուսավորվածության ցանցի ընդարձակման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում եւ տեղական բյուջեից ներդրված միջոցների հաշվին իրականացվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման եւ գիշերային լուսավորվածության ցանցի ընդարձակման աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Ձորագյուղի 9-րդ փողոցում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Գյուղի կենտրոնական փողոցից դեպի Մասրուց Անապատ պատմաճարտարապետական նշանակության եկեղեցի տանող ճանապարհի ասֆալտապատման նախագծային արժեքը կազմել է 22 միլիոն 48 հազար դրամ, իսկ շինարարական մրցույթը շահվել է 20 միլիոն 700 հազար դրամով, որից 12 միլիոն 420 հազար դրամը ներդրել է Ձորագյուղի գյուղապետարանը, 8 միլիոն 280 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունը:
«Կենտրոնական ճանապարհից դեպի Մասրուց Անապատ եկեղեցի ձգվող ճանապարհն ունի 750 գծամետր երկարություն, որից 500 գծամետրը, մոտ 3000 քառակուսի մետր մակերեսով, ասֆալտապատվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Մնացած 250 գծամետրի ասֆալտապատումը կավարտենք եկող տարվա ընթացքում: Մասրուց Անապատ եկեղեցին միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական նշանավոր կոթողներից մեկն է, որտեղ տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծապես խթանելու է ուխտավորների եւ զբոսաշրջիկների հոսքը դեպի Ձորագյուղ: Ասֆալտապատման աշխատանքներ ենք իրականացրել նաեւ տեղական բյուջեի միջոցների հաշվին՝ կենտրոնական ճանապարհից դեպի ավագ դպրոց տանող փողոցում՝ 200 գծամետր երկարությամբ եւ մոտ 1200 քառակուսի մետր մակերեսով: Աշխատանքների իրականացման համար տեղական բյուջեից ներդրվել է 10 միլիոն դրամ: Ասֆալտապատման աշխատանքները երկու ուղղություններում արդեն ավարտված են: Տեղական բյուջեի միջոցների հաշվին լուսավորության ցանց ենք կառուցել 2 թաղամասերում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Շողագավանք ձգվող հատվածում եւ կենտրոնական փողոցում, ընդհանուր 2,5 կիլոմետր երկարությամբ: Տեղադրել ենք 42 լուսատու՝ տեղական միջոցներից ծախսելով 4 միլիոն դրամ: Ամռան ընթացքում, դարձյալ տեղական բյուջեից ներդրված 4,4 միլիոն դրամով կամուրջ ենք կառուցել Շողագավանքից դեպի Հովրազ թաղամաս տանող ճանապարհի վրա: Արդեն ավագանու հետ հստակեցրել ենք համայնքի համար այն առաջնահերթ ու կենսական նշանակության ծրագրերը, որոնք կյանքի կկոչենք եկող տարվա ընթացքում: Ծրագրերի իրականացման մեջ ներգրավվելու ցանկություն են հայտնել մեր համայնքի գործարարները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեւիկ Գրիգորյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]