211652_close_icon
views-count26614 դիտում article-date 13:36 23-08-2017

Լոռու մարզի Ճոճկան և Այրում գյուղերի առաջին դասարանցիներին բարերարների կողմից հանձնվեցին գրենական պիտույքներ, իսկ դպրոցին ու շրջանավարտներին՝ 1 մլն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 22-ին, Լոռու մարզի Ճոճկան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում գեղեցիկ միջոցառում տեղի ունեցավ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երևանաբնակ Էդմոն Գիգոլյանը, ով ծնունդով Ճոճկանից է, «Կուռնիկով» ընկերության հիմնադիրը և գյուղի եկեղեցու խաչքավորը, իր գործընկերոջ՝ Արմեն Մովսիսյանի հետ հաճելի անակնկալ մատուցեցին Ճոճկան և Այրում գյուղերի 29 երեխաների, ովքեր այս տարի պատրաստվում են առաջին անգամ ոտք դնել դպրոց։ Նրանց բոլորին նվիրեցին գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակներ։ Իսկ Ա. Մովսիսյանը Ճոճկանի դպրոցի շրջանավարտներին ավելի վաղ խոստացած 1 միլիոն դրամից 500 հազարը հանձնեց դպրոցի 10 շրջանավարտներին, իսկ մնացյալ 500 հազար դրամը նա փոխանցեց դպրոցի տնօրինությանը, որպեսզի հոգան դպրոցի կարիքները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր