Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ննջել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Կիևում անցկացված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։ Տեսանյութն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Sputnik Turkey-ը։ Կադրերում երևում է, թե ինչպես է Պորոշենկոյի ելույթի ժամանակ նրա կողքին նստած Էրդողանը հորանջում և ննջում։
Մի պահ Պորոշենկոն նկատել է իր թուրք գործընկերոջ քնկոտությունը և միտումնավոր թակել սեղանին՝ նրան արթնացնելու համար։
Նշենք, որ նախագահների հանդիպման առանցքային պահերից մեկը դարձել է էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը։ Պորոշենկոն ի պատասխան առաջարկել է Էրդողանին միանալ այսպես կոչված «Ղրիմի ապաօկուպացման ընկերների» խմբին։
Poroşenko, Erdoğan’ın uykusunu getirdihttps://t.co/APWP1N68Ht pic.twitter.com/Bqh1ULytIg
— Sputnik Türkiye (@sputnik_TR) 9 октября 2017 г.