Վրաստանի «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցները վրաններ են տեղադրել Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի առջև՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջլով փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
Նշենք, որ կուսակցության կողմնակիցները՝ նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեի գլխավորությամբ ավտոերթով Վրաստանի Թելավի քաղաք են մեկնել, որտեղ կիրակի տեղի է ունեցել նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունըԼ «Միասնական ազգային շարժման» անդամների ու համակիրների նպատակը խաղաղ ցույց անցկացնելն էր:
Իրավապահները Թելավիից մերձակայքում կանգնեցրել են ավտոշարասյունը՝ հորդորելով ճանապարհը շարունակել ոտքով, ինչը վեճի պատճառ է դարձել: Ընդդիմադիրներն այդպես էլ չեն կարողացել Թելավիում հայտնվել:
Ավելի ուշ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կոչ է արել ընդդիմությանը հավաքվել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում և շարունակել բողոքի ակցիան: