1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում 3 ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ

Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում 3 ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 19-ին, ժամը 22:42-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ տրանսպորտային միջոցների դիսպետչերական կետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք մարդատար ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն.) և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները բախվել են կայանած «Toyota Corolla» մակնիշի (վարորդը՝ Տ. Բ.) ավտոմեքենային:

Բախման հետևանքով «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի վայրում է գտնվել Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, ով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]