20067 դիտում
20:16 19-10-2017
Խարկովում կին վարորդը ամենագնացով մխրճվել է անցորդների մեջ. կա 5 զոհ, 6 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինական Խարկովում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Segodnya-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Խարկովի Սումսկայա փողոցում բախվել են Lexus RX 350 և Volkswagen Touareg ավտոմեքենաները, ինչի հետևանքով կին վարորդի Lexus-ը շպրտվել է մայթ, որտեղ վրաերթի է ենթարկել անցորդներին:
Վթարի հետևանքով կա 5 զոհ, ևս 6 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են և մի քանիսն արդեն ենթարկվել են վիրահատության:
Կին վարորդը այս պահին բերման է ենթարկվել: Ըստ տեղեկությունների՝ նա Խարկովի պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի է, և ինչպես նրա հայրն է հայտնել՝ մեքենան գնել էր վարկով և մինչ այսօր ոչ մի խախտում չէր կատարել:
-Նրա մեքենան հարվածից է հայտնվել մայթին, նա մեղավոր չէ,- հավելել է հայրը:
Կատարվում է հետաքննություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5910 դիտում
21:34 11-11-2015
Կին վարորդը ամենագնացով մեծ արագությամբ բախվում է ոստիկանական մեքենային. տեսանյութ
11580 դիտում
16:57 18-09-2016
Կին վարորդը ամենագնացով բախվում է սեփական որդու մոտոցիկլետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1856 դիտում
13:30 03-02-2014
Ֆլորիդայում մեքենան մխրճվել է անցորդների ամբոխի մեջ. կան զոհեր
Այս բաժնից
481 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1066 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը