Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Ալիևը ստախոս է․ Փաշինյանը Մյունխենում հստակ թեզ հնչեցրեց

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպետք է համաձայներ մասնակցել փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճին։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ այսպիսի լրջագույն գագաթաժողովի հարթակն ու ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անվտանգության մասին խոսելու ընձեռված հնարավորությունը Հայաստանի վարչապետը պետք է օգտագործեր ոչ թե Ալիևի սադրանքներից պաշտպանվելու, այլ ուրիշ կարևոր ուղերձներ հղելու համար։

«Նախևառաջ, ես համոզված չեմ, որ այդպիսի դեբատներ մեզ պետք են, դրանց գնալուց առաջ՝ միշտ պետք է ծանրութեթև անել՝ արդյոք արժի՞ մասնակցել դրանց, թե՞ ոչ, երկրորդը՝ Ադրբեջանի նախագահը հարձակվելու, հայկական կողմին «տարածքներ զավթելու» մեջ մեղադրելու, պատմական փաստերն ու իրականությունը խեղաթյուրելու կոնկրետ նպատակ էր իր առաջ դրել, նրա գրեթե ողջ ելույթը կառուցված էր մեղադրանքների ու ստերի վրա, և Մյունխենի անվտանգության գագաթաժողովի նման լուրջ հարթակն օգտագործեց իրենց կեղծիքներով մեկ անգամ ևս հանրությանը կերակրելու, մոլորության մեջ գցելու համար, ուստի արդյոք արժե՞ր, որ Փաշինյանը մտներ նրա էժանագին ու կեղտոտ խաղերի մեջ, կարծում եմ՝ ոչ, իսկ , եթե մեր նպատակն այստեղ պաշտպանվելն էր, ապա այո´, Նիկոլ Փաշինյանի հակափաստարկները շատ լավն էին, նրա պատասխանները բավականին դիպուկ էին, նա շատ հաջող ձևով կարողացավ Ալիևի մի քանի սուտ ու մանիպուլյատիվ հայտարարությունների հակադարձել ու հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի կոնցեպտը մեկ անգամ ևս աշխարհին ներկայացնել բայց, այսուհանդերձ, եթե գնում ես դեբատի՝ նախապես քաջ գիտակցելով հակառակորդիդ տրամադրվածությունը, ապա կրկնում եմ՝ պետք է երկար մտածել՝ իմաստ ունի գնալ այդ դեբատին, թե՝ ոչ, որովհետև, ըստ էության, Ալիև ստերից մի քանիսն այդպես էլ օդում կախված մնացին ու Փաշինյանը զուտ ժամանակային առումով չհասցրեց դրանց բոլորին մեկ առ մեկ անդրադառնալ, ինչը տվյալ դեպքում՝ այդքան էլ չի բխում մեր շահերից։

Այս ամենը հաշվի առնելով՝ խորհուրդ եմ տալիս այսուհետ այդպիսի բանավեճերի առաջարկ ընդունելիս՝ մի լավ մտածել, կշռադատել դրա բոլոր հնարավոր հետևանքները կամ անհրաժեշտության չափը, հետո նոր միայն մասնակցելու որոշում ընդունել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Ստեփան Գրիգորյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ Մյունխենում Նիկոլ Փաշինյանը կարող էր անվտանգության թեմայով ելույթ ունենալ միանգամայն այլ ձևաչափով։

«Հայաստանը բավականին կարևոր և հետաքրքիր գործընկեր է Եվրոպայի համար, ինչպես նաև տարածաշրջանում այն երկիրն է, որը լավ հարաբերություններ ունի թե´ Ռուսաստանի, թե´ Իրանի հետ, ինչու չէ լավ հարաբերությունների մեջ է նաև ՆԱՏՕ-ի հետ, հետևաբար ըստ իս՝ ավելի նպատակահարմար կլիներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենար այն ձևաչափում, այն պանելային քննարկումների ժամանակ, որտեղ ելույթ էին ունենում եվրոպական և հետխորհրդային երկրների ղեկավարները, օրինակ՝ Վրաստանի վարչապետի հետ կարող էր ելույթ ունենալ կամ Մոլդովայի կամ Ուկրաինայի կամ Լատվիայի կամ բազմաթիվ այլ երկրների, որովհետև Փաշինյանի տեղը նրանց կողքին էր, ոչ թե Ալիևի․ վերջինս չէր եկել ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակներ քննարկելու, չէր եկել բանակցությունների մասին խոսելու, չէր եկել Ադրբեջանի դիրքորոշումը ներկայացնելու, այլ եկել էր բառի բուն իմաստով ստեր տարածելու, կեղծելու, հանրությանը թյուրիմացության մեջ գցելու և պատմական փաստերը նենգափոխելու համար, ադրբեջանցիները կառուցողական են տրամադրված միայն այս հարցերում»,-ընդգծեց քաղաքագետը։

Ստեփան Գրիգորյանի խոսքերով՝ այդ բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացում հեղափոխականության անհրաժեշտության մասին իր թեզով հստակորեն ամրագրեց, որ ազատագրված տարածքները հայկական կողմի համար անվտանգային նշանակություն ունեն, իսկ անվտանգությունը, ինչպես կարմիր թելով անցնում էր Հայաստանի ղեկավարի խոսքում, չեն զիջում։

Անդրադառնալով նաև այդ քննարկումից հետո Փաշինյանի ներկայացրած «մյունխենյան սկզբունքներին», Գրիգորյանը նշեց․ «Անվտանգության վերաբերյալ վարչապետի թեզը, երբ նա ասաց, որ Ղարաբաղն Ադրբեջանի համար տարածք է, մինչդեռ մեզ համար՝ Ղարաբաղն անվտանգություն է, իսկ անվտանգությունը չեն զիջում, իմ կարծիքով՝ շատ ճիշտ և կարևոր թեզ է, ավելին ասեմ՝ իմ տպավորությամբ՝ Ալիևն այդպիսի ագրեսիվ կեցվածք էր ընդունել, որովհետև մինչ դեբատի սկսվելը Փաշինյան-Ալիև առերես կարճ հանդիպում տեղի ունեցավ, որի ժամանակ մեր վարչապետն այդ թեզը հնչեցրեց ու հստակ հասկացրեց Ալիևին, որ տարածքների զիջման Հայաստանը չի գնալու, թող հույսեր չունենան․ արդյունքում՝ Ալիևն այդպես ապակառուցողական ու ագրեսիվ հարձակման անցավ դեբատի ժամանակ ու սկսեց հնարավորինս շատ սուտ խոսել»։

Ամփոփելով խոսքը՝ քաղաքագետը հանդիպման վերաբերյալ նշեց նաև, որ այդ բանավեճը ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության հաստատման, ինչը ըստ նրա՝ շատ մտահոգիչ հանգամանք է․

«Մեկ անգամ ևս համոզվեցի, որ Ադրբեջանը կառուցողական ոչ մի երկխոսության պատրաստ չէ, նրանց որդեգրած քաղաքականությունը շարունակում է մնալ ագրեսիվ ու իրավիճակն ապակայունացնելուն միտված քաղաքականություն, իսկ, թե ինչ հետևանքներ սա կունենա՝ չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա»,-ասաց Ստեփան Գրիգորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում