Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախորդ շաբաթվա ընթացքում ԱԻՆ 911 ծառայությունում գրանցվել է 23 հազար 129 զանգ

Նախորդ շաբաթվա ընթացքում ԱԻՆ 911 ծառայությունում գրանցվել է 23 հազար 129 
զանգ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 22-ին անցկացվել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են փետրվարի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են նաև մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 911 ծառայությունում գրանցվել է 23129 զանգ, 273 դեպք-պատահար, որից 152-ը՝ արտակարգ բնույթի:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցել է, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 8 զանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Նախորդ շաբաթվա ընթացքում ծառայությունում իրականացվել է 32 հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական հետազոտություն:

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություն պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը զեկուցել է, որ նշված ժամանակահատվածում մարզային վարչություն փրկարարներն արգելափակումից դուրս են բերել առատ ձյան հետևանքով ճանապարհներին արգելափակված 20 մեքենա՝ օգնություն ցուցաբերելով 38 քաղաքացիների:

Փրկարարական ուժերի վարչություն պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը զեկուցել է, որ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները մասնակցում են ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Փրկարար ծառայության համագործակցության շրջանակներում Ռուսաստանի դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին:

Մանավորապես՝ 10 փրկարարներ մասնակցում են փետրվարի 14-ից ապրիլի 5-ը Սոչի քաղաքում անցկացվող «Սկզբնական փրկարարական պատրաստություն» թեմայով դասընթացներին: Իրենց հերթին փ/ծ 5 աշխատակիցներ մասնակցում են փետրվարի 18-ից մարտի 1-ը ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում կազմակերպված «Խաղաղ և պատերազմական ժամանակաշրջանում արտակարգ իրավիճակների գոտում վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» խորագրով դասընթացներին:

Օպերատիվ կառավարման վարչություն պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Ավագյանը զեկուցել է, որ վարչության 4 աշխատակիցներ մասնակցում են փետրվարի 21-22 ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվող կիբերանվտանգության թեմայով սեմինար-դասընթացին:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփել է խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ, որոնք, մասնավորապես, վերաբերել են  կադրային քաղաքականությանը, ծառայությունում կառուցվածքային փոփոխություններին, գույք-տեխնիկայի սպասարկման ու նոր գույքի ձեռքբերման գործընթացին, կարգապահությանը և այլ հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]