Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, հայտարարել է Կրեմլը:
Ինչպես հայտարարել է ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել են Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակի կարգավորման հարցերը, ինչպես նաև 2 կողմերից ձերբակալված անձանց վերադարձի հետ կապված աշխատանքները։ Համաձայնեցվել է շարունակել աշխատանքը փորձագիտական մակարդակով», - ասել է Պեսկովը։
Նշվում է, որ քննարկվել է նաեւ Նորմանդական ձևաչափով շփումները շարունակելու հնարավորությունը։