ԵԶԲ-ն Ամերիաբանկին $30 մլն է տրամադրել՝ ՀՀ-ում ՓՄՁ-ների ֆինանսավորմանը

ԵԶԲ-ն Ամերիաբանկին $30 մլն է տրամադրել՝ ՀՀ-ում ՓՄՁ-ների ֆինանսավորմանը

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրել են $30 մլն-ի վարկային գծի պայմանագիր 4 տարի ժամկետով: Այն հնարավորություն կտա Հայաստանին խթանել փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը:

Ծրագրի իրականացումը կնպաստի բանկային գործունեության, այդ թվում բիզնեսի վարկավորման շրջանակների ընդլայնմանը, ինչպես նաև թույլ կտա զարգացնել տնտեսության իրական հատվածի ոլորտները: Փոքր և միջին ձեռնարկությունները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: Դրանք ապահովում են տնտեսության կայունությունը: Նշված ֆինանսավորումը կօգնի ՓՄՁ-ներին լուծել կապիտալ ներդրումների համար պահանջվող երկարաժամկետ ֆինանսավորման խնդիրը:

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական հաստատություն է, որը հիմնվել է ՌԴ և Ղազախստանի կողմից 2006թ-ի հունվարին՝ անդամ երկրների շուկայական տնտեսության զարգացումը խթանելու, կայուն տնտեսական աճ ապահովելու և առևտրատնտեսական կապեր հաստատելու նպատակով: ԵԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար:

ԵԶԲ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը,Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումայինև մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---