Գիտնականներ. 9-ժամյա քունը նվազեցնում է ճարպակալման ռիսկը31 հուլիսի 2017 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Միջինը 6 ժամ քնող մարդիկ ավելի հաճախ են տառապում մեթաբոլիզմի հետ կապված խնդիրներից, նրանց գոտկատեղը 3 սմ լայն է այն մարդկանցից, որոնք օրական 9 ժամ են քնում: Այդպիսի եզրակացության են եկել Լիդսի համալսարանի գիտնականները՝ ուսումնասիրելով ավելի քան 1.600 մարդու ապրելակերպ: Մոլեկուլյար համաճարակաբան Լորա Հարդիի ղեկավարությամբ գիտնականներն ուսումնասիրել են կապը քնի, սննդակարգի, քաշի, ինչպես նաև այլ ցուցանիշների՝ արյան ճնշման, խոլեստերինի և արյան մեջ շաքարի պարունակության, վահանաձև գեղձի գործառույթը, գրում է RG-ն: Ընդհանուր առմամբ, գիտնականները 1615 մեծահասակի են հետազոտել, որոնք օրագիր էին վարում այն մասին, թե որքան են քնել և ինչպես են սնվել: Նրանք նաև անհրաժեշտ հետազոտությունների են ենթարկվել, չափումներ են արվել: «Քանի որ մենք հայտնաբերեցինք, որ ավելի քիչ քնող մեծահասակներն ավելի մեծ հավանականությամբ են ավելորդ քաշ կամ ճարպակալում ունենում, մեր հետազոտությունները շեշտում են լիարժեք գիշերային հանգստի կարևորությունը: Քնի օպտիմալ տևողությունն անհատական է յուրքանչյուրի համար, սակայն մարդկանց մեծ մասի համար դա 7-9 ժամն է, նշել է Հարդին: Քիչ քնող մեծահասակների ճարպակալման պատճառներից մեկը նման կենսակերպի պատճառով բարձր խտության լիպոպրոտեիդների խոլեստերինի ցածր մակարդակն է: Այդ այսպես կոչված «լավ» խոլեստերինն է, որը օգնում է հեռացնել արյունից «վատ» ճարպը: Խոլեստերինի այդ տեսակը նաև պաշտպանում է սրտի հիվանդություններից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |