Բողոքի ցույց եւ գործադուլ՝ նախագահ Մակրոնի դեմ. գրեթե 800 հազար մարդ է դուրս եկել փողոց (տեսանյութ)

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են, 800 հազար մարդ է երկրում փողոց դուրս եկել՝ նախագահ Էմանուել Մակրոնի դեմ բողոքով:

The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ ցույցերի հետ համատեղ երկրի դպրոցների, հիվանդանոցների, դատարանների, երկաթգծի աշխատակիցները, հասարակական տրանսպորտի վարորդներն ու տասնյակ այլ մասնագիտությունների մարդիկ Ֆրանսիայում իրականացնում են վերջին տարիների ամենախոշոր գործադուլը:

Այս ամենի հետեւանքով դադարեցվել է գնացքների, մետրոյի, տաքսիների եւ ավտոբուսների աշխատանքը, չեղարկվել են որոշ չվերթներ, երկրում տրանսպորտային երթեւեկությունը կաթվածահար է, փակվել են եւ չեն գործում բազմաթիվ դպրոցներ, հիվանդանոցներն էլ աշխատում են 4-5 հոգանոց հերթապահ խմբերով, որովհետեւ մյուս աշխատակիցները մասնակցում են բողոքի ցույցերին ու գործադուլին:

Բողոքի հսկա ալիքի եւ դժգոհությունների պատճառը նախագահ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու ծրագիրն է: Գործադուլի մասնակիցները պնդում են, որ նախագահի ծրագրի իրագործման դեպքում միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն ավելի երկար աշխատել ու ավելի քիչ գումար ստանալ:

BBC-ն էլ գրում է, որ համաֆրանսիական բողոքի ալիքը հավակնում է դառնալ խոշորագույն բողոքի ցույցը Ֆրանսիայի պատմության մեջ: Նաեւ նշվում է, որ իշխանություններն իմացել են սպասվող բուռն բողոքի ալիքի մասին եւ փորձել են պատրաստվել ցույցերի դիմակայությանը՝ խուսափելու համար տնտեսությանը սպասվող հարվածից:

Համաֆրանսիական գործադուլի մասնակիցները հայտարարել են, որ չեն բավարարվելու 1 օրով, նրանք պատրաստվում են դժգոհություն հայտնել այնքան ժամանակ, քանի դեռ Մակրոնը չի հրաժարվել իր ծրագրից:

Բանն այն է, որ Ֆրանսիայում կան տասնյակ տարատեսակ կենսաթոշակային ծրագրեր: Նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է, որ դրանք չափազանց բարդ են եւ թանկարժեք: Նա ցանկանում է գործի դնել միասնական օրենքներ կենսաթոշակի տրամադրման համար:

Նախագահի առաջարկած ծրագիրն իրենից ներկայացնում է բալային կուտակային համակարգ, որտեղ հաշվարկվելու է ամեն աշխատանքային օրը: Հետագա կենսաթոշակի չափը կախված կլինի կուտակված բալերի քանակից: Համակարգից դժգոհ գործադուլավորները նշում են, որ այդպիսով կարող են թոշակից զրկվել մի շարք մասնագիտությունների մարդիկ, օրինակ՝ նավաստիները, փաստաբաններն ու անգամ օպերային երգիչները, քանի որ նրանց աշխատանքը չի ընթանում ամենօրյա գրաֆիկով:

Բացի այդ՝ կենսաթոշակային տարիքը Ֆրանսիայում բավական ցածր է, վերջին 10 տարում այն 1 անգամ բարձրացվել է՝ 60-ից հասնելով 62-ի, սակայն դա բավական փոքր ցուցանիշ է զարգացած երկրների շարքում, որտեղ կենսաթոշակային տարիքը 64-66 տարեկանն է համարվում:

Մակրոնի կողմից առաջարկվող փոփոխություններով Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի անցնելու համար ստիպված կլինեն աշխատել ոչ թե 62, այլ 64 տարի:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ իրենք տեղյակ են, թե ինչ մասշտաբի բողոքի ցույցեր են սպասվում երկրում: Համաձայն հաշվարկների, ըստ Կաստաների՝ երկրում ավելի քան 250 ցույցեր են կանխատեսվել, որոնք բոլորն իրենց վերահսկողության տակ են առնվելու: ՆԳ նախարարը նշել է, որ հրամայել է անմիջապես բերման ենթարկել այն խմբերին, որոնք կսկսեն անցնել անկարգությունների:

Ավելի վաղ Ֆրանսիայում բողոքի ցույցեր իրականացրած «դեղին ժիլետներ»-ը հայտարարել են, որ միանում են համաֆրանսիական ցույցերին:

Արդեն իսկ հայտարարվել է, որ Eurostar միջազգային երկաթուղային ցանցը դադարեցրել է երկաթուղային փոխադրումները Ֆրանսիայի տարածքով առայժմ մինչեւ դեկտեմբերի 10-ը, մետրոյի 16 կայարաններից աշխատելու են 5-ը, միջքաղաքային տրանսպորտային ցանցերն էլ աշխատելու են 10 տոկոսով, չեղարկվել եւ հետաձգվել են նաեւ ավելի քան 200 չվերթներ:

Ֆրանսիայի ուսուցիչների խորհուրդը հայտարարել է, որ մինչեւ չորեքշաբթի աշխատելու են տարրական դպրոցների 40 տոկոսը միայն, իսկ ուսուցիչների 70 տոկոսը մասնակցելու է գործադուլին:

Տպել
1980 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով