Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և 
լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արման Թաթոյանը դեսպանին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղությունները, աշխատանքի առաջնահերթությունները, ինչպես նաև անհատական գործերով և համակարգային խնդիրներով կատարվող աշխատանքը։

Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող քայլերին, իրազեկման աշխատանքներին։

Խոսելով միջազգային համագործակցությունից՝ Արման Թաթոյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման անկախ գնահատականներինն:

Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]