Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տավուշի մարզում ապօրինի անտառահատման դեպքերով նախապատրաստված նյութերով և հարուցված քրեական գործերով բնությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշն ավելացել է 10 անգամ

Տավուշի մարզում ապօրինի անտառահատման դեպքերով նախապատրաստված 
նյութերով և հարուցված քրեական գործերով բնությանը պատճառված վնասի 
վերականգնման ցուցանիշն ավելացել է 10 անգամ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում Տավուշի մարզային իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատման 327 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության  հանրային կապերի բաժնից, 73 դեպքով պարզվել է, որ ծառահատումները կամ բնափայտի մթերումն իրականացվել է համապատասխան թույլտվությամբ: Իսկ 102 դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցով հաշվարկվել է բնությանը հասցված 195.238.922 ՀՀ դրամի վնաս:

Համեմատության համար նշենք, որ 2017թ. առաջին ինը ամիսներին հայտնաբերվել է ապօրինի ծառահատման  94 դեպք, որոնցից 25-ով հարուցվել է քրեական գործ: Դրանցով պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 34.086.560 ՀՀ դրամ:

Իսկ 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով նախապատրաստված նյութերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 12.872.346 ՀՀ դրամ՝ 2017թ. 9 ամիսների ընթացքում արձանագրված 5.123.028 ՀՀ դրամից դիմաց: Այս տարի կամովին վերականգնվել է 5.399.529 ՀՀ դրամը, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 1.328.656 ՀՀ դրամ: Մնացած գումարները բռնագանձելու նպատակով հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին առաջարկվել է ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:

Քննվող քրեական գործերից 10 քրեական գործ 13 անձի նկատմամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Այդ քրեական գործերով վնասի չափը կազմել է 8.946.920 ՀՀ դրամ,  որից նախաքննության փուլում վերականգնվել է 3.212.500 ՀՀ դրամը, դատաքննության փուլում` 2.582.500 ՀՀ դրամ:

2017թ. նույն ժամանակահատվածում քննվող քրեական գործերից 5-ը՝ 5 անձի նկատմամբ, ուղարկվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այդ գործերով վնասի չափը կազմել է 1.422.750 ՀՀ դրամ: Ընդ որում՝  նախաքննության փուլում վերականգնում չի եղել, իսկ դատաքննության փուլում վերականգնվել է ընդամենը 250.000 ՀՀ դրամ:

Վերոնշյալ տվյալները փաստում են, որ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ և իրավապահ այլ մարմինների, ինչպես նաև  ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ ապօրինի անտառահատումների կանխման, հանցավոր արարքներ կատարած անձանց ամբողջ շրջանակի ու կիրառվող հանցավոր մեխանիզմների հայտնաբերման, բնությանը հասցված վնասի իրական ծավալների հաշվարկման և վերականգնման, ոլորտը կարգավորող իրավական ակտերի հստակեցման ուղղությամբ անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն աշխատանքի, ինչպես նաև ոստիկանության կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուննավետության բարձրացման շնորհիվ կոնկրետ Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեպքերի հայտնաբերման ցուցանիշն ավելացել է գրեթե 3.5, հարուցվող քրեական գործերի քանակը՝ 4 անգամ: Իսկ ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով և հարուցված քրեական գործերով ինչպես նախնական քննության, այնպես էլ դատական քննության ընթացքում վերականգնված՝ պետությանը պատճառված վնասը նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ ավելացել է գրեթե 10 անգամ:     

Արձանագրված ցուցանիշները վկայում են, որ ստեղծվել են վերոնշյալ օղակների միջև ակտիվ համագործակցությամբ և նախաձեռնողականությամբ   ապօրինի անտառահատման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նախադրյալներ, միաժամանակ հարկ է նշել,  որ դեռևս լուրջ անելիքներ կան հատկապես անտառային գոտիների և փայտանյութի տեղափոխման երթուղիների վերահսկողության, ինչպես նաև ապօրինի հատում իրականացնող, ինչպես նաև ոլորտում կոռուպցիոն համագործակցության մեջ ներգրավվող անձանց շրջանակները լիարժեք բացահայտելու ուղղությամբ:

Այդ գործում ակնկալվում է նաև բնակչության, հանրային շահագրգիռ, ակտիվ հատվածների նախաձեռնողականությունն ու արդյունավետ համագործակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]