24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ի իսկական մեղավորներն իրենց տանը նստած են. «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի հավաքի կազմակերպիչ

Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի հավաքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։

«Հայոց ազգային» դաշինքի քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, հավաքի նախաձեռնող Արմեն Մինասյանի խոսքով՝ սկսելու են պայքար, որը լինելու է երկարատև, իսկ հաղթական վերջակետը լինելու է այն ժամանակ, երբ կհարգվի ՀՀ Սահմանադրությունը։

«Մարդու պատվին և արժանավատվությանն ընտրողաբար հասցվող վնասը չպետք է տեղի ունենա Հայաստանում։ Նշանակում են մեղավոր և հայտարարում, որ այդ մեղավորը նշանակված է լրատվամիջոցների կողմից, և չեն հիշում, որ մեղավոր նշանակելու մեկ իրավասու մարմին կա՝ դատարանը, որն այլևս չկա»,- նշեց Ա. Մինասյանը։

Նրա խոսքով՝ միջազգային մարդասիրական իրավունքը, կոնվենցիաները, հատկապես ՄԱԿ-ի 1985 թվականի հռչակագիրը, չի նախատեսում, թե որ հատվածով կամ ինչ չափով կարելի է միջամտել դատարանի գործերին, փոխարենն ասում է, որ դատարանների գործին միջամտելը հանցագործություն է մարդկության դեմ։

«ԱԱԾ հարգելի պետին կոչ եմ անում կարդալ օրենքները և իրավունքը, անկախ դատարաններ ունենալը համամարդկային արժեք է։ Մենք պահանջում ենք ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, եթե նա ազատ չարձակվի, կնշանակի, որ դատարան գոյություն չունի։

Օգոստոսից սկսած այն դատավորների, որոնք վճիռ կայացրեցին, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է դուրս գա, նրանց նկատմամբ ճնշում գործադրվեցին։ Արդարադատության մակարդակում Հայաստանը հավասարվել է Սոմալիին»,- ասաց Արմեն Մինասյանը։

Ըստ նրա, ՀՀ դատախազությունը խախտել է բոլոր օրենքները և միջամտել Ռոբերտ Քոչարյանի գործին։

«Կասկածներ կան, որ կատարվում է մեզ հարևան երկու թուրքական պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի պատվերը։ Ռոբերտ Քոչարյանը դատապարտվել է ընդամենը մեկ բանի համար, որպեսզի հանցագործների ձեռքերը երկար լինեն, և Հայաստանի մասնատումն իրականացնեն իրենց ուզածով։ Մարտի 1-ի իսկական մեղավորներն իրենց տանը նստած են, իսկական մեղավորը վայելում է ազատությունը, և նստած է մարդ, որը որևէ մեղք չունի»,- ընդգծեց նախաձեռնության կազմակերպիչը։

Նշենք, որ հավաքվածները քայլերթով ուղևորվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանի հրապարակած որոշման համաձայն՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ