Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԵԽԽՎ-ն ու «ստամոքսի խանգարումը» Հայաստանում և դրա շուրջ

ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնման վերաբերյալ քվեարկությանը Հայաստանի պատվիրակության մասնակցությունը, արդեն հանրահայտ դրվագով, Հայաստանում շարունակում է լինել քննարկումների առարկա: Ավելի շուտ՝ այն քննարկումների առարկա է շարունակում մնալ նախկին իշխող համակարգը ներկայացնող տարբեր շրջանակների համար, որոնք փորձում են Հայաստանի պատվիրակության քվեարկությունը դարձնել Ռուսաստանի աչքը մտնելու լայն հնարավորություն՝ Մոսկվային «զեկուցելով» Հայաստանի նոր իշխանության հերթական «հակառուսականության» մասին:

Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանում էր տարածել, որ ռուսական պատվիրակության լիազորության վերականգնմանը դեմ է քվեարկել տեխնիկական խնդրի պատճառով, հետո դրա մասին հայտնել ԵԽԽՎ քարտուղարությանը, ու իրավիճակը հստակեցվել է: Ռուբինյանը նաև լուսանկար էր հրապարակել ՌԴ պատվիրակության ղեկավար Տոլստոյի հետ՝ վկայելով, որ խնդիրը հարթված է:

Ակնառու է, որ տեղի ունեցածը ամենևին այն մասշտաբի չէ, որ դառնար այդպիսի աղմուկի պատճառ, սակայն Հայաստանի նախկին իշխող համակարգի ջանքով այն դարձել է գրեթե համահայկական խնդիր: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ գործնականում խնդիրը ոչ թե այն է, ինչ փորձում է բարձրաձայնել նախկին իշխանության քարոզչամեքենան, այլ այն, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում շարունակում են «տրենդային» լինել Մոսկվա, Կրեմլ ահազանգելու մարտավարությունն ու մեթոդը՝ դրանում փորձելով գտնել սեփական հաջողությունը: Իսկ սա ոչ միայն ազգային արժանապատվության հարց է, այլ նաև տարրական քաղաքական գրագիտության և համարժեքության՝ թե՛ ներհայկական, թե՛ համաշխարհային քաղաքական իրողությունների համատեքստում, որոնք արմատապես փոխում են միջազգային հարաբերությունների կառուցվածքն ու բնույթը, այդ թվում՝ նաև ռուսական քաղաքականությունը:

Այդ մարդիկ գոնե թավշյա հեղափոխությունից հետո պետք է հասկանային, որ Ռուսաստանին այլևս չեն հետաքրքրելու Հայաստանից եկող «մատնագրերը»: Ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը դարձել է առավել ժողովրդավար կամ ազատական արժեքների կրող պետություն, այլ որովհետև այդ մատնագրերը այլևս բացարձակապես անզոր են բավարարելու Ռուսաստանի աշխարհաքաղաքական կարիքներն ու լուծելու անգամ փոքր հարցեր: Փոխարենը՝ դրանք իհարկե դեռևս ի վիճակի են ջուր պղտորել, առավել ևս, որ դրա շահառուները կան թե՛ ՌԴ մերձիշխանական շրջանակներում, թե՛ նաև դրանից դուրս, էլ չասած Ադրբեջանի, Թուրքիայի մասին, որոնք նույնպես որևէ կերպ չեն կարողանում մարսել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ներգործությունը ռեգիոնալ իրողությունների վրա:

Ցավալին այն է, որ այդ արտաքին շրջանակները Հայաստանում, դժբախտաբար, կամա թե ակամա ձեռք են բերում «ստամոքսի խանգարման» ընկերներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում