Apple-ը Համաշխարհային մշակողների իր համաժողովում ներկայացրել է iPhone օպերացիոն համակարգի նոր տարբերակը`iOS 14-ը:
Առաջին հերթին փոփոխությունները վերաբերել են հիմնական էկրանին: Սարքերի վրա վիջեթներ են հայտնվել, որոնց չափսերն ու դիրքը հնարավոր է փոխել:
Թարմացումը վերաբերել է նաև հավելվածներին։ Այժմ դրանք կարելի է ավտոմատ խմբավորվել ըստ կատեգորիաների:
Բացի այդ, օգտվողները կկարողանան դիտել տեսանյութերը ֆոնային ռեժիմում: Տեսանյութը կցուցադրվի էկրանի միայն մի մասում, իսկ մյուսը կարող է օգտագործվել այլ առաջադրանքներ կատարելու համար: Նոր ծրագրային ապահովումը նաև սինքրոն թարգմանիչ ունի 11 լեզուներից։