211652_close_icon
views-count1498 դիտում article-date 22:08 11-11-2019

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները 2 փաստաթուղթ են ստորագրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպման արդյունքներով Քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ ՔԿ-ների միջև միջգերատեսչական փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ: Աշխատանքային այցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կենտրոնական թանգարան, որտեղ երկու գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են արձանագրություն՝ երկու պետությունների քննչական կոմիտեների համապատասխան ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խմբեր կազմելու վերաբերյալ: Այցի ընթացքում ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր