Այսօր ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը անդրադարձել է նաև շաքարավազի շուկային: Այստեղ գնի կտրուկ իջեցում կա, ինչը տնտեսության համար այնքան էլ լավ չի, հայտարարել է Գևորգյանը:
«Ունենք բացասական բալանսի դիտարկում: Այս պահին շաքարի գինը 2017թ. հունվարի 391 դրամից իջել է 229 դրամ, հիմա 209 դրամով էլ կա, և սեզոնային բնույթով իջեցումները բերում են խնդիրների, հունվարին, կարծում ենք` շաքարը կթանկանա Նոր տարվանից հետո, որովհետև այս իջեցումը բնական չի համարվում, ՌԴ-ից մեծ պաշարներ էժան գնով մտնում են Հայաստան: Ես հասկանում եմ, որ գնորդների համար գների իջեցումը լավ է, բայց տնտեսության համար այդքան էլ լավ չէ»,- ասել է նա: