Բաժիններ՝

Լավրովը մեկնաբանել է ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ Թրամփի հայտարարությունը

Ռուսաստանը կսպասի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների շուրջ պայմանագրից (ՄՓՀՀՊ) երկրի հնարավոր դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնական պարզաբանումներին, իր դիրքորոշումը կհստակեցնի Վաշինգտոնից տեղեկատվություն ստանալուց հետո: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ պահպանել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների շուրջ պայմանագիրը, երբ Մոսկվան այն խախտում է, եւ դուրս կգա պայմանագրից: ԱՄՆ-ի նախագահը, մեկնաբանելով ՄՓՀՀՊ-ից դուրս գալը, նաեւ հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է զարգացնել իր զինանոցը:

«Ինչ վերաբերում է Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների շուրջ պայմանագրի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա ես դեռեւս չեմ տեսել ԱՄՆ-ի նախագահի որոշումը: Ես լսել եմ մտադրության մասին, որը հայտարարվել է, եւ լսել եմ, այդ թվում՝ հենց ԱՄՆ-ում, արձագանքի, բավականին հակասական արձագանքի մասին:

Կարծիքներ են հայտնվում ինչպես հաջակցություն նման մտադրության, այնպես էլ կարծիքներ, որոնք այդ մտադրությունը համարում են ոչ ճիշտ եւ կոչ են անում չխախտել ռազմավարական եւ ոչ ռազմավարական միջուկային սպառազինությունների սահմանափակման համակարգի մնացած մասերը: Կարծիքներ են հայտնվում նաեւ այն մասին, որ այդ մտադրությունը չի նշանակում պայմանագրից դուրս գալու մտադրություն, այլ այն փոխելու առաջարկություն է»,-հայտարարել է Լավրովը:

«Մենք կսպասենք մեր ամերիկացի գործընկերների պաշտոնական պարզաբանումներին: Եթե դա պատրաստ կլինի անել Ջոն Բոլթոնը, անշուշտ, մենք այն կլսենք, եւ այդժամ արդեն կգնահատենք իրադրությունը: Եթե նրանք մտադիր են դա անել այլ կապուղիներով, նույնպես պատրաստ կլինենք այդ շփումներին, եւ այդժամ արդեն կճշտենք մեր դիրքորոշումը՝ ելնելով ոչ թե մտադրություններից, այլ հստակ արտահայտված որոշումներից»,-հավելել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս