Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Հայաստանի սահմանի ուշագրավ համալրում. ուր կտանի ինտենսիվությունը

Հայաստանի սահմանապահ զորքերը համալրվում են ինտենսիվ կերպով, երեկ սահմանապահ զորքերի օրվա առիթով լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը: Նա օրինակ է բերել Հորադիզի ջոկատը՝ ասելով, որ նախկինում այն համալրված էր 50 տոկոսից էլ պակաս, իսկ այժմ արդեն 85 տոկոսով: Այդ հայտարարությունը թե՛ ընդհանրապես, թե՛ օրինակի առումով, մասնավորապես, բավականին հետաքրքիր է: Նախ հետաքրքիր է այն, որ Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարը բարձրաձայնում է սահմանապահ զորքի՝ Հորադիզի ջոկատի մասին:

Այս հայտարարությունն ուշագրավ է մի քանի առումներով, գլխավորապես նաև Արցախի հարավում դեռևս փետրվարի 27-ին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի արած հայտնի հայտարարությունների ֆոնին, որոնք հնչեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան այցին զուգահեռ: Այդ իմաստով հատկանշական է, որ նշված սահմանապահ ջոկատի առումով խոսքը փաստորեն վերաբերում է հայ-իրանական սահմանին՝ դե ֆակտո հայ-իրանական սահմանին, արցախ-իրանական սահմանին: Արդյո՞ք սա նշանակում է իրանական կողմի հետ սահմանապահության հարցում գործակցության շուրջ պայմանավորվածությունների մասին, ինչի շրջանակում էլ հայկական կողմը ինտենսիվ համալրում է իր ուժերը և այդպիսով գործընկերային վստահության ազդակ հղում Իրանին: Սա, անկասկած, իրավիճակի ռազմա-քաղաքական նրբերանգներ պարունակող հանգամանք է, եթե սրան գումարենք և այն, որ դեռևս 2017 թվականին Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ հարցազրույցում իրանական լրատվամիջոցները բավականին բաց տեքստով հարցեր էին ուղղում արցախ-իրանյան գործակցության և սահմանակցության մասին, որոնք հետո տեղ գտան Իրանում այդ լրատվամիջոցների թողարկած հարցազրույցում:

Ընդհանրապես, Հայաստանի սահմանապահ զորքի ինտենսիվ համալրման հանգամանքը ուշագրավ է նաև մեկ այլ, այս դեպքում արդեն ավելի լայն խնդրի համատեքստում: Խոսքը Հայաստանի պետական սահմանների թուրքական և իրանական՝ Մեղրիի հատվածում ՌԴ սահմանապահ զորքի ծառայության մասին է, որն իրականացվում է 1992 թվականի համաձայնագրով: Այդ համաձայնագրով ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում նաև «Զվարթնոց» օդանավակայանում: Հայաստանի սահմանապահ զորքի համալրումը արդյո՞ք նշանակում է, որ Երևանը կարող է Մոսկվայի հետ քննարկումներում բարձրացնել Հայաստանի պետական սահմանի հսկողությունն ամբողջությամբ հայաստանյան սահմանապահ ռեսուրսի ենթակայությանն անցկացնելու հարցը, այդպիսով հրաժարվելով ՌԴ սահմանապահների ծառայությունից, ինչը ուղղակի աբսուրդային իրավիճակ է միջպետական հարաբերություններում: Առավել ևս պետական սահմանի մասին այն նշանակալի ելույթների ֆոնին, որ նախօրեին սահմանապահի օրվա առնչությամբ ունեցել են վարչապետն ու ԱԱԾ ղեկավարը: Հասկանալի է, որ այստեղ էլ գործ ունենք մոտ երեսնամյա ժառանգություն-իրավիճակի հետ, սակայն սա հույժ կարևոր խնդիր է պետական արժանապատվության և սուբյեկտության տեսանկյունից, որովհետև պետական սահմանի պաշտպանությունը գործնականում ինքնիշխանության կարևորագույն տարրերից մեկն է, որն, ըստ էության, որևէ կապ չունի Ռուսաստանի հետ անվտանգային ռազմավարական գործակցության հետ, որն այլ կատեգորիա է և կարող է սպասարկվել բոլորովին այլ մեխանիզմներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում