Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

«Երախտապարտ ենք խնդիրը բարձրաձայնողներին». կալանքից ազատ արձակված Միսակ Լազարյանը սպասում է ՀՀ-ում ապաստան ստանալուն

Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանցու սպանության  համար մեղադրվող ու Հայաստանի Հանրապետությունում կալանքի տակ առնված Միսակ Լազարյանը ազատ է արձակվել:

Մեզ հետ զրույցում Միսակ Լազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արկադյա Գևորգյանն ասաց, թե իր պաշտպանյալը շատ բարձր տրամադրությամբ ներկայումս հարազատների մոտ է: Հարազատները նրա տարեց տատիկի խնամքն առել էին իրենց վրա այն ընթացքում, երբ Միսակը գտնվում էր արգելանքի տակ, քանի որ տատիկի հետ ապրում ու նրա խնամքով մինչ այդ զբաղվում էր Միսակը:

Միսակն ու տատիկը գնում են իրենց տուն ու մեծ հույսով կսպասեն իրադարձությունների հետագա ընթացքին:

Ինչպես Միսակ Լազարյանը, այնպես էլ փաստաբան Արկադյա Գևորգյանը մեծ երախտագիտությամբ են լցված խնդրի մասին բարձրաձայնած ու հանրությանը իրազեկած լրատվամիջոցների, գործիչների ու ի պաշտպանություն Միսակ Լազարյանի իրենց ձայնը բարձրացրած բոլոր քաղաքացիների նկատմամբ:

Ըստ փաստաբանի՝ հանրային մեծ հետաքրքրությունն ու խնդրի արդարացի լուծման հանրային պահանջը, անշուշտ, նպաստեցին իրադարձությունների նման զարգացմանն ու Միսակ Լազարյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցի փոփոխմանը:

Ներկայումս Միսակ Լազարյանն ու նրա շահերի պաշտպանը սպասում են  ՀՀ-ում ապաստան ստանալու վերաբերյալ Միսակ Լազարյանի դիմումի վերաբերյալ ՀՀ Միգրացիոն ծառայությունում հարուցված վարչական գործով որոշման կայացմանը: Տվյալ վարչական գործը կասեցվել էր, քանի որ միգրացիոն ծառայության աշխատողները չէին կարողանում  աշխատել ՔԿՀ-ում արգելանքի տակ գտնվող Լազարյանի հետ: Վերջինիս ազատ արձակումից հետո վարչական գործը կասեցումից  պիտի որ հանվի, և Լազարյանը հուսով է, որ խնդիրը օր առաջ դրական լուծում կստանա:

Միսակի անվան գրության հետ կապված հարցին փաստաբանը պատասխանեց, որ Միսակը դեռևս հայերեն փաստաթուղթ չունի, նրա անձնագրում գրված է ռուսերեն՝ Мисак՝ «կ»-ով: Կա նաև վրացերեն ծննդյան վկայական, որը թարգմանված չէ ու պարզ չէ՝ ինչ տառով է ավարտվում անվան գրությունը: Այնուամենայնիվ, ըստ անձնագրի նա Միսակ Լազարյան է:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Միսակ Լազարյանին ՌԴ իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող այլ քրեական գործով վերջնական որոշում կայացնելը:

Միսակ Լազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ արտահանձնման կալանքը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Որոշումը կայացրել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազը:

Ըստ Գոռ Աբրահամյանի՝ Լազարյանի հանձնման միջնորդության քննարկումը հետաձգելու պայմաններում նրան անազատության մեջ պահելը դարձել էր առարկայազուրկ:

Միսակ Լազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվել էր ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված՝ Լազարյանին հանձնելու մասին միջնորդությամբ պայմանավորված, նման դեպքում քրեական դատավարության օրենքը, ըստ Գոռ Աբրահամյանի, այդ փուլի համար այլընտրանք չի թողնում: Իսկ ներկայումս Միսակ Լազարյանի խափանման միջոցի փոփոխման որոշման կայացումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով Միսակ Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով՝  2 դրվագով, ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տվյալ հոդվածը վերաբերում է փաստաթղթեր, կնիքներ, ձևաթղթեր և այլն կեղծելուն, օգտագործելուն:

Միսակ Լազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արկադյա Գևորգյանը նշեց, որ խոսքը վարորդական իրավունքի վկայականի երկու անգամ օգտագործման մասին է: Այս մեղադրանքի կապակցությամբ Միսակ Լազարյանը դիրքորոշում չի հայտնել:

Բայց քանի դեռ այս գործը քննվում է, ՌԴ-ին նրա արտահանձման միջնորդության քննարկումը կմնա հետաձգված: Իսկ այդ ընթացքում, հուսով են, կլուծվի ՀՀ-ում Լազարյանին ապաստան հատկացնելու հարցը: Միսակ Լազարյանին ՌԴ-ին չարտահանձնելու պայմաններում, ըստ կոնվենցիոն պարտավորության՝ ՌԴ-ում հարուցված քրեական գործը պիտի որ ուղարկվի Հայաստան, մեղսագրված արարքը կհամապատասխանեցվի ՀՀ օրենսդրությանը, և ՀՀ-ում կիրականացվի գործի նախաքննությունն ու դատական քննությունը, ինչին Միսակ Լազարյանն ու նրա շահերի պաշտպանը կողմ են երկու ձեռքով:

Հիշեցնենք, որ 1990 թվականին ծնված Միսակ Լազարյանը  հաշվառված  է ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքում և սպանության համար՝  ՌԴ քրեական օրենսգրքի 105  հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով, հետախուզվում էր ՌԴ իրավապահ մարմինների կողմից:

Միսակ Լազարյանին Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի դեկտեմբերի 22-ին մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ ենթադրաբար սպանել է Ադրբեջանի Զումուրխաչ գյուղի բնակիչ Ջաբար Ալիևին:

ՀՀ իրավապահներին ներկայացած Մ. Լազարյանը հայտնել է, որ ինքը չի սպանել Ջ.Ալիևին, սակայն տեղյակ է դեպքից և պատրաստ է Հայաստանի Հանրապետությունում համապատասխան վարույթ սկսելու դեպքում պատմել ամբողջ իրականությունը և պատասխանատվություն կրել ՀՀ օրենքներով:

Ըստ Մ. Լազարյանի՝ ադրբեջանցի Ջ.Ալիևի նկատմամբ բռնություն կիրառելու պատճառն այն է եղել, որ վերջինս ռասսայական,  ազգային և կրոնական շարժառիթներով հայ ազգի նկատմամբ պարբերաբար դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք,  ինչն արտահայտվել է նրա կողմից պարբերաբար հայ ազգի ինքնությունը վիրավորող և հայ ազգի նկատմամբ թշնամական տրամադրվածություն ստեղծող հրապարակային կոչեր հնչեցնելով ու տարածելով: 2011 թվականի դեկտեմբերին ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքում մի խումբ ադրբեջանցիներ կռիվ էին հրահրել հայ ընտանիքի պատկանող ռեստորանում: Հայ երիտասարդները մեծ ջանքերի գնով նրանց դուրս են բերել ռեստորանից: Ռեստորանի փակվելուց հետո ադրբեջանցիների զինված խումբը հարձակվել է հայերի վրա, դանակահարվել է մի հայ: Ադրբեջանցիներից մեկի մոտ եղած զենքը խլվել է, դրանով էլ սպանվել է Ալիևը: Այս գործով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ևս մի հայ երիտասարդ, որի գտնվելու վայրը հայտնի չէ:

Ինչպես հայտնել է Միսակ Լազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արկադյա Գևորգյանը՝  իր պաշտպանյալը 2012 թվականից գտնվել է Հայաստանում: Նա բնակվել է տարեց տատիկի հետ, մինչև ձերբակալման օրը իրականացրել ու հիմա էլ՝ ազատ արձակվելուց անմիջապես հետո, իրականացնում է 80-ն անց  տատիկի խնամքը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում