Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հանցագործություն հայկական ֆուտբոլում. Ինչ է տեղի ունեցել երևանյան ակումբում

Հայկական ֆուտբոլում հերթական սկանդալն է ծագել: Երևանի «Արարատի» հարավաֆրիկացի հարձակվող Մպումելելո Դադիբոյ Զվանեն դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հայտարարելով, որ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն իրեն ծեծի է ենթարկել: «Մարտի 2-ին «Արարատը» պարտվեց: Ես չխաղացի, բայց խաղից հետո մոտեցավ ինձ, ասեց, որ ես ժպտում եմ և ապտակեց: Ես շատ զայրացած էի, թիմակիցներիցս մեկն էլ դա տեսավ, ու ևս շատ զայրացած էր: Ես ոչինչ չասացի, որովհետև մտածեցի, որ կհանեն թիմից: Եթե ես ինչ-որ բան ասեի, բոլորը կիմանային:

Հաջորդ միջադեպը եղավ մարտի 25-ին՝ ընկերական խաղից հետո: Այդ խաղին էլ շատ խաղաժամանակ չստացա: 10 րոպե խաղացի ձախ պաշտպանի դիրքում, թեև ձախ հարձակվող եմ: Ամեն անգամ ինձ ուրիշ դիրքում էր դնում, նույնիսկ մարզումների ժամանակ դժվարությամբ էի կարողանում հարմարվել դիրքին: Խաղից հետո Աբրահամն եկավ իմ սենյակ ու կանչեց ինձ՝ իմ անունից բացի գոռալով «հիմար, անօգուտ, սև արտասահմանցի, հետո ապտակեց ու հարվածեց ինձ: Ես սկսեցի հրել նրան, խաղացողներից մի քանիսը տեսան ինչ է կատարվում եկան ու կանգնեցրին մարզչին: Ես ցավեր ունեի, նաև շոկի մեջ էի, որ մարզիչը կարող է այդպես հարվածել ֆուտբոլիստին: Ամենավատն այն է, որ նա եկավ իմ սենյակ ու ծեծեց ինձ, որովհետև ես միշտ լուռ եմ եղել»,- Armfootball.am-ին տված հարցազրույցում ասել է Զվանեն: Վերջինիս պնդմամբ թիմի աշխատակիցներն ու բժիշկները թույլ չեն տվեն գնալ հիվանդանոց: Ակումբի բժիշկը հաբեր գրեց՝ ցավազրկող, վիզս, ձախ աչքս ու ծնոտս ցավում էին: «Ես բողոքով դիմել եմ ֆեդերացիա, նրանք ինձ կանչել են, վկայություն եմ տվել, պատմել եմ՝ ինչ է եղել»,- նշել է : «Արարատի» հարձակվողը:

Աբրահամ Խաշմանյանը Armfootball.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքը: Ավելին Խաշմանյանը հայտարարել է, որ Զվանեն գող է և ստախոս: «Նման բան չի եղել և չէր կարող լինել: Նրա խոսքերում ոչինչ ճիշտ չէ: Նա ծույլ ու ստախոս ինչ-որ մեկն է: Նա գող է: Ակումբից մարզահագուստ է գողացել: Բղավել եմ նրա վրա ու ասել, որ գող է: Պահանջել եմ հետ վերադարձնել գողացված մարզահագուստը: Նա իրենից ոչինչ չի ներկայացնում, որ ձեռք բարձրացնեմ նրա վրա: Փառք Աստծո, նորմալ լեզու ունեմ, որպեսզի կարողանամ բացատրել նրա նմաններին: Մեղադրանք ներկայացնելու համար հարկավոր է փաստեր ունենալ, այլապես յուրաքանչյուր մարդ կարող է ցանկացած ուրիշին ինչ-որ բանում մեղադրել»,- ասել է «Արարատի» գլխավոր մարզիչ: Տեղի ունեցած իսկապես տհաճ է և ամոթալի: Աբրահամ Խաշմանյանը մեր լավագույն մասնագետներից է և ճանաչելով նրան դժվար է հավատալ, որ կարող էր նման կերպ վարվել ֆուտբոլիստի հետ:

Այստեղ հարց է ծագում, եթե Խաշմանյանն իսկապես ծեծել է Զվանեին, ապա ինչ նա ՀՖՖ փոխարեն չի դիմել ոստիկանություն: Իրականում «Արարատի» հարձակվողի կողմից ասվածը հաղորդում է հանցագործության մասին, սակայն տեղի ունեցածի վերաբերյալ բողոք չի ներկայացվել իրավապահ մարմիններին: Խաշմանյանն իր հերթին Զվանեին մեղադրում է գողության մեջ, ինչը ևս քրեորեն պատժելի արարք է: Ստացվում է, որ թե ֆուտբոլիստը և թե թիմի գլխավոր մարզիչը հայտարարում են տեղի ունեցած հանցագործության մասին: Խաշմանյանին կարելի է հասկանալ, թիմի գլխավոր մարզիչ չի ցանկացել, որ տեղի ունեցածի վերաբերյալ աղմուկ բարձրանա: Իսկ ինչ վերաբեվում է Զվանեին, ապա վստահ ենք, որ եթե նրա մարմնի վրա լինեին կապտուկներ կամ բռնության հետաքեր, ապա նա առանց վարանելու հաղորդում կներկայացնել ոստիկանությունը պահանջելով պատժել թիմի գլխավոր մարզչին:Իրականում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չէ, որ պետք ուսումնասիրի տեղի ունեցածը: Սա կարգապահական խնդիր չէ, որը տեղի է ունեցել Հայաստանի առաջնության կամ գավաթի խաղարկության մրցավեճի ժամանակ: Տեղի է ունեցել արատավոր երևույթ թիմի ներսում, որին միանշանակ պետք է իրավական գնահատական տրվի:

Ֆուտբոլը էմոցիոնալ մարզաձև է և միջադեպերն ու նմանատիպ երևույթները կարծես թե անխուսափելի են: Ցավոք վերջին շրջանում մեր ֆուտբոլում տհաճ միջադեպերն ու սկանդալները չափից ավելի շատ են: Ու սա այն դեպքում, երբ հայկական ֆուտբոլը ծանր իրավիաճակում է: Մենք խոսում ենք ֆուտբոլի զարգացման հեռանկարների մասին միևնության ժամանակ ականատեսը լինելով նման երևույթների: Վերջին միջադեպի մեղավորը թերևս «Արարատի» ղեկավարներն են, որոնք չեն հասցրել պատշաճ կերպով ծանոթանալ հարավաֆրիկացի ֆուտբոլիստների թե խաղային և թե մարդկային որակներին: Երևանյան ակումբը լուրջ հավակնություններ ուներ և ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրվեց բազմաթիվ լեգեոներներով: Նրանց գալուստը կարծես թե դրական ազդեցություն չունեցավ խաղի որակի վրա և «Արարատը» շարունակում է անհաջող ելույթ ունենալ Հայաստանի առաջնությունում: Դրան զուգահեռ էլ վայ լեգեոներները արատավորում են ոչ միայն թիմի այլև հայկական ֆուտբոլի համբավը:

Հուսանք որ տեղի ունեցածը համարժեք գնահատական կստանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում