Բաժիններ՝

Էմիլյա Քլարքը «Գահերի խաղի» «ցնցող» եզրափակիչ եթերաշրջան է խոստացել հանդիսատեսին

Դերասանուհի Էմիլյա Քլարքը՝ «Գահերի խաղը» սերիալում Դեյներիս Թարգարիենի դերակատարուհին, պատմել է, թե երկրպագուներն ինչ կարող են սպասել սերիալի եզրափակիչ եթերաշրջանից: «Օսկար-2019» մրցանակի հանձնման արարողությանը դերասանուհու հետ հարցազրույցը հրապարակված է «E! Red Carpet & Award Shows» -ի YouTube-ալիքում։ Էմիլյա Քլարքի խոսքով՝ «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու բոլորից եւ «շոկի է ենըարկելու» հանդիսատեսներին:

«Դա վիթխարի բան է լինելու: Սա այն ամենն է, ինչը յուրաքանչյուր ոք պետք է իմանա: Մեզ շատ ժամանակ պահանջվեց այս ֆիլմը նկարահանելու համար: Որոշ բաներ ցնցելու են մարդկանց»,-ասել է դերասանուհին: Ավելի վաղ HBO հեռուստաալիքը հայտնել էր, որ սերիալի ութերորդ եւ եզրափակիչ եթերաշրջանը կցուցադրվի ապրիլի 14-ին:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ է ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս