×


«Տղայիս խնամքով միայնակ եմ զբաղվում»․ Շուշաննա Թովմասյանի ընտանեկան նոր ֆոտոշարքը

Շուշաննա Թովմասյանն ընտանեկան գեղեցիկ նոր ֆոտոշարք ունի։ Առաջնեկի՝ Միկայի ծնվելուց առաջ ամուսնու՝ ռեժիսոր Վահե Սայանի հետ Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասանուհին նոր լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին՝ առաջին անգամ խոսելով փոխված առօրյայի մասին։

«Հաճելիորեն զարմացած էի, որ լուսանկարիչը՝ Արմինեն, կարողացավ միանգամից Միկային տրամադրել նկարահանումներին. կարճ ժամանակահատվածում շատ գեղեցիկ կադրեր ստացանք։ Միկան իրեն շատ լավ պահեց. նորածին ժամանակվանից սովոր է տեսախցիկներին, ինքս էլ շատ եմ նկարում։ Անհամբեր էի սպասում արդյունքին, ինչն իրոք գոհացնող է։ Սիրում եմ ընտանեկան լուսանկարները. տարիներ անց նայելով դրանց՝ հաճելի հուշեր են արթնանում։ Այս լուսանկարներով կարելի է նաեւ գեղեցիկ ալբոմ պատրաստել՝ հետագայում մեր երեխաներին փոխանցելու համար»,- նշել է դերասանուհին։


Շուշաննան խոստովանում է՝ մեկ հավերժական սիրո, մեկ էլ Միկայի մասին կարող է անվերջ խոսել ու փիլիսոփայել.«Կարծում եմ՝ մայրիկի համար մի փոքր դժվար է նկարագրել իր երեխային, նրա մասին խոսելիս առաջին բանը, որ կարող եմ ասել, այն է, որ հուրախություն ինձ՝ որդուս  մեջ բարի մարդուկի եմ տեսնում, ինչն ինձ համար ամենակարեւորն է։ Թվում է՝ հեշտ հարց է, բայց բառեր չեմ կարողանում գտնել նրան ներկայացնելու համար»։


9 ամիս է՝ փոխված առօրյայով են ապրում․«Միկայի ծնվելուց հետո մեր օրը գերհագեցած է անցնում։ Թանկ եմ գնահատում այն ամիսները, որ անցկացնում եմ տղայիս կողքին, զբաղվում նրա խնամքով։ Այս ժամանակաշրջանը, եթե բաց թողնենք, երբեք չենք կարող լրացնել, իսկ մանկության այս ընթացքն ամենակարեւորն է՝ մարդու հետագա խաղաղ կյանքն ապահովելու համար»։


Նկարահանման հրապարակ վերադառնալու ցանկություն միշտ ունի․«Բայց քանի որ միայնակ եմ զբաղվում տղայիս խնամքով, դեռ չեմ կարող մտածել աշխատանքի մասին, որքան էլ ցանկությունը մեծ լինի։ Բայց չեմ սրտնեղում, ամեն բան իր ժամանակին, Աստված առաջ, դրա էլ կլինի»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արմինե Խաչատրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին