Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

«Մեր պապան անփոխարինելի ա»․ առաջարկում եմ անձնագրում էլ հայրանունը փոխեն՝ «Սերժի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն Խաչատրյան, Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները կրկին լարվել են՝ Սկրիպալների թունավորումից հետո: Ռուս դիվանագետներին վտարող երկրների թիվը արդեն իսկ հասել է 22-ի: Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում, մինչև ո՞ւր կհասնի այս լարվածությունը:

Այս իրավիճակը կանխատեսելի էր դեռ տարիներ առաջ: Եվ  ես դեռ մի տարի առաջ ասել եմ, որ Ռուսաստանի դեմ բլոկադա է լինելու: Կոնկրետ այս դեպքում չեմ հավատում, որ Պուտինն այսպիսի ցուցում տար, պարզապես այս թունավորումն օգտագործվեց որպես պատճառ հարաբերությունների սրման հերթական փուլ սկսելու համար: Ամեն դեպքում հուսանք, որ արդար և ճիշտ նախաքննություն կլինի, որն էլ շատ հարցերի պատասխան կտա: Ասում էի՝ Աստված հեռու տանի, եթե ԱՄՆ նախագահ ընտրվի առևտրական Թրամփը. ես այդ մեծահարուստներին ուրիշ ձև չեմ կարող անվանել:

Հիմա մի շարք երկրների դիպկորպուսները սկսում են չաշխատեսլ Ռուսաստանի հետ,  ու սա իր մեջ ահռելի մեծ վտանգներ է պարունակում: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե  ինչ տեղի կունենա  փոքր պետությունների հետ, չէ՞ որ հենց այդ փոքր պետություններն են մշտապես տուժում  մեծերի բախման արդյունքում:

– Մասնավորապես Հայաստանին ի՞նչ վտանգներ են սպառնում, արդյոք  մեկուսացման մեջ գտնվող Ռուսաստանը շատ ավելի վտանգավոր չի՞ դառնա:

– Հայաստանն առանց այդ էլ բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է՝ գումարած այն բոլոր խնդիրները, որ կան Հայաստանի ներսում, ներքաղաքական կյանքում: Ռուսաստանին խփելու համար Հայաստանը շատ հարմար կարող է լինել, որովհետև այդ տարածաշրջանում այսօր Ռուսաստանի, կարելի է  ասել, միակ շահերը սպասարկողն է: Հզոր երկրները միշտ էլ տեղ կգտնեն իրենց ազդեցությունը պահելու համար, ու այդ առումով Հայաստանը շատ հարմար է: Հայաստանն այսօր այն երկիրն է, որը դեռ ուշքի չի եկել Հոկտեմբերի 27-ից, Մարտի 1-ից հետո: Խորհրդարանի գնդակահարումից հետո Հայաստանը մաս առ մաս կազմաքանդվում է ու այսօր, լինելով Ռուսաստանից այսպիսի խորը կախվածության մեջ, կամա թե ակամա հայտնվում է հզորների բախման թիրախում:

Այդուհանդերձ, չեմ կարող չնշել, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը մնում է կոռուպցիան, ու դա երկրի զարգացման հիմնական մարտահրավերն է: Բոլոր պաշտոնաթող չինովնիկները շատ հանգիստ են, որովհետև բիզնեսներ ու միլիոններ ունեն կուտակած արևմտյան երկրներում: Մարդկանց գործից հանում են, ընտանիքը վերցնում՝ գնում են ԱՄՆ ու գիտեն, որ անպատիժ են. հիմա հարց եմ տալիս՝ ինչո՞ւ հենց այդ նույն անօրինական ղեկավարների դեմ պատժամիջոցներ չեն օգտագործվում: Նաև մի շատ կարևոր հանգամանք կա՝ Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, որը ՀՀ նախագահ դարձավ  քաղաքացիության հետ կապված մեծ սկանդալով, և որը, հավատացեք, խնդիր է. նրան արևմտամետ նախագահ համարող Ռուսաստանը ցանկացած պահի դա կարող է օգտագործել հենց Հայաստանի դեմ:

 – Գուցե Հայաստանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ չեն կիրառվում, որովհետև Արևմուտքի համար մենք չենք ներկայացնում այն հետաքրքրությունը, որ ներկայացնում է, օրինակ, Ռուսաստանը:

– Միգուցե, բայց վաղ թե ուշ լինելու է: Չմոռանանք, որ ունենք չավարտված հակամարտություն, որը խոշոր պետությունները ցանկացած պահի կարող են օգտագործել ու կայծ բռնկել այստեղ, իսկ այդ դեպքում շատ ներքին խնդիրներ են  ջրի երես դուրս գալու:

Ես մի առիթով ասել եմ՝ Արևմուտքի ու Ռուսաստանի լարվածությունը հասնելու է գագաթնակետին ու հասնելու է նրան, որ միջուկային զենքով իրար վախեցնեն:

– Ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը:

– Հայաստանի դիրքավորվելու համար պետք է լեգիտիմ կառավարություն, և նաև՝ պետական ինստիտուտները պետք է աշխատեն: Բայց դա անելու փոխարեն՝ իրենց անփոխարինելիությունն են հաստատում:

Եթե մարդուն հետաքրքրում է, թե ոնց իր գողացած փողը փրկի, ի՞նչ կարող ես ասել:  Ամենավատն այն է, որ ինքը մտածում է, թե  դա վաստակել է սեփական քրտինքով, չգիտեն՝ անձնական սեփականությունը տարիներով ոնց է ստեղծվում: Հասցրել են նրան, որ ամբողջ ազգը վարկի տակ է, իսկ թալանչիների պատմությունը մաքուր է: Նայեք այսօր Ռուսաստանի հայության վիճակը՝ խոսեցնում ես, ուրախանում են, որ կարողանում են իրենցից հետո  իրենց ընտանիքներին էլ բերել ու գոյատևել:

– Պարոն Խաչատրյան, ի՞նչ եք կարծում՝ հայ-ռուսական հարաբերություններում առաջիկայում փոփոխություններ հնարավո՞ր են:

– Փոփոխությունների համար նախ ցանկություն է հարկավոր, տքնաջան աշխատանք: Ընդհանրապես խոսքը միայն հայ-ռուսական հարաբերությունների մասին չէ, մենք դիվանագիտական կորպուսում բավականին լուրջ խնդիրներ ունենք մի շարք երկրներում: Ես ինչո՞ւ եմ ասում, որ  մեր դեսպանները սուտինյորներ են, նրանք տեղի հայերի շահերը պաշտպանելու համար են, բայց նրանք այնտեղ են, որ  ղեկավարներին ընդունեն, աղջիկ պատիվ տան, իսկ ՀՀ քաղաքացուն մի տեղեկանք տալու համար փող են ուզում: Ցանկացած երկրի հետ հարաբերություններում դեսպանատների ահռելի աշխատանք  է պետք, որն այսօր չի տարվում:

– Դառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ ի՞նչ կարծիք ունեք սպասվելիք իրադարձությունների  և, ինչպես վերևում նշեցիք, «անփոխարինելիության» սինդրոմի վերաբերյալ:

– Կարծում եմ, որ այն, ինչ այսօր արվում է, քաղաքացու շահերից չի բխում: Եթե իրենց ու իրենց մահամերձ տատիկների բիզնեսները դրսում վաճառեն ու այդ գումարը բերեն այստեղ, ամբողջ հայ ժողովուրդը իր վարկերը կփակի: Բայց չէ, իրենք դրա փոխարեն զբաղված են աթոռակռվով, անփոխարինելիության հիմնավորումներով:

Հայաստանի ղեկավարությունը պրովոկացիայի պրոֆեսիոնալների հավաքածու է, դրանք աֆերիստներ ու շակալներ են:

– Բայց կարծում եք՝ Հայաստանում կա՞ դժգոհություն իշխանություններից, ընտրությունների արդյունքներն այլ պատկեր են ցույց տալիս:

– Ինձ թվում է՝ շատ հարված կերավ Հայաստանն այս ընթացքում: Ցանկացած դեպքում, երբ ժողովուրդը ոտքի էր կանգնում՝ ճիշտ կամ սխալ, ես արդարացված եմ համարում: Ժողովրդի հանդեպ  հանցագործություն  կատարողներին ընդունում են և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ Նահանգները, և՛ Եվրոպան: Եվ այդ նույն տականքները, հղում անելով դրսին, ասում էին՝ մեր մեջքին կանգնած են:

Դեմիրճյանը ժամանակին հաղթեց Ռոբերտ Քոչարյանին, բայց Քոչարյանը ստացավ դրսի աջակցություն: Ես կարծում եմ՝ եթե ժողովուրդն իսկապես ոտքի կանգնի, այլևս ոչ ոք դրսի աջակցությանը չի նայի: Այս ժողովրդին դարձրել են ստրուկ:

Հիմա Հայաստանում ցանկացած թալանչու կնոջը հարցնես, կասի՝ մեր քրտինքով վաստակածն է, մենք ենք ամենախելոքը, ամուսիններն էլ կասեն՝ «մեր պապան անփոխարինելի ա»:  Իրենք մոռացել են, թե իրենց հարազատ հայրն ով է, սարսափելի ֆանատիզմ է տիրում, առաջարկում եմ անձնագրերում էլ փոխեն հայրանունը՝ «Սերժի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում