Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Հեղափություն ծնող մոլորություն

Հայաստանի քաղաքական կյանքը կառուցված է մոլորությունների վրա:

Գործող իշխանությանը թվում է՝ հասարակությանը միշտ կարող է կոնսոլիդացնել նախկիններին մերժելու հենքով: Այդ հնարքն առայժմ աշխատում է, որովհետև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարողացել են «վաստակել» ատելության այնպիսի պաշար, որ ժողովուրդը կընդունի ցանկացած մեկին, որը կապ չի ունեցել անցած քսան տարիների թալանի ու կոռուպցիայի, սպանությունների և այլանդակությունների հետ: Սա ճշմարտություն է, մյուս կողմից՝ անցյալի հետ հակադրության հենքով կառուցված քաղաքական կոմֆորտն, ամեն դեպքում, խախուտ է, որովհետև, օրինակ, Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, որ հեղափոխության ռեսուրսի մսխումը բերում է առնվազն այնպիսի համակարգի ստեղծման, որը կարող է ասոցացվել հնի հետ: Պորոշենկոն անընդհատ պայքարում էր անցյալի դեմ ու, ի վերջո, ընտրություններում պարտվեց Զելենսկուն, որը չուներ քաղաքական որևէ ծրագիր: «Իզմ»-երը մերժելու իր մոտեցմամբ նույն արդյունքին հասցնելու է Նիկոլ Փաշինյանը, եթե, իհարկե, չորոշի ավտորիտար իշխանություն ստեղծել հանուն հեղափոխության «ճշմարտության»:

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մոլորության մեջ են, երբ կարծում են՝ կարող են վերադառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության ֆիասկոյի վրա: Մեկ տարի առաջ հասարակությունը ոչ թե վստահել է Փաշինյանին, այլ մերժել է կոնկրետ համակարգի: Այդ համակարգը ռեստավրացիայի շանս չունի, որովհետև շարունակում է գործել անձերի շուրջ՝ չվերածվելով քաղաքական պրոեկտի:

Երրորդ Հանրապետության պատմությունը ցույց տվեց, որ ռեստավրացվելու շանս չունի անգամ քաղաքական ասելիք ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև հասարակությունը միշտ առաջ նայելու ցանկություն ունի:

Խորհրդարանական այսօրվա ընդդիմությունը դեմոկրատական այլընտրանք դառնալու հնարավորություն չունի: ԲՀԿ-ն չի կարողանում հաղթահարել անցյալի ստվերը, իսկ «Լուսավոր Հայաստանի» լիբերալիզմը հաստատ այդօրվա հասարակության համար չէ, որի ընտրությունը չի կարողանում հաղթահարել «սև-սպիտակի» հակադրությունը:

Բոլորը մոլորության մեջ են՝ չգիտակցելով կամ չգտնելով իրենց դերը: Այս իրավիճակը բերելու է հասարակության լյումպենացմանը ու հայկական «Զելենսկու» ծնունդին կամ ավտորիտարիզմի, որին հաղթելու է դարձյալ նոր հեղափոխությունը՝ բոլորին ու բոլոր գաղափարախոսություննրը մերժելու մոլուցքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում