Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ֆուտբոլը՝ Եվրոպայում. Հայաստանը մեկ քայլ առաջ է Ֆրանսիայից, Հոլանդիայից և Բելգիայից

Երեկ կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև Գավաթի խաղարկության վերսկսման և ընթացիկ մրցաշրջանի ավարտի հնարավոր ժամկետները: Քննարկման արդյունքում մշակվեցին առաջնությունների ժամկետների և ձևաչափերի հնարավոր փոփոխման մի քանի նախնական՝ աշխատանքային տարբերակներ: ՀՖՖ աշխատակազմին առաջարկվեց մոտակա օրերի ընթացքում նշված նախնական տարբերակները քննարկել ՀՀ պարետատան հետ: Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում կներկայացվեն պարետատան հետ քննարկման արդյունքները, ինչի հիման վրա կկայացվի առաջնությունների վերսկսման հետ կապված վերջնական որոշում:

Ավելի վաղ ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները քննարկել էին ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման հնարավոր սցենարները և ժամկետները: Մասնավորապես, դիտարկվում են ՀՀ առաջնությունների վերսկսման հետևյալ հնարավոր ժամկետները. հունիսի սկիզբ և հունիսի վերջ՝ կախված ՀՀ տարածքում արտակարգ դրության հնարավոր ավարտից կամ վերջինիս ժամկետների հնարավոր երկարացումից:

Հիշեցնենք, որ պարետատունը ապրիլի 23-ից թույլատրել էր հայկական ակումբներին վերսկսել մարզումները։ Այսօր Հայաստանն այն բացառիկ երկրների շարքում է, որտեղ թիմերը մարզվելու հնարավորություն ունեն։ Հաշվի առնելով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին դիտարկումները կարանտինային ռեժիմի թուլացման մասին՝ կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի առաջնությունը ամենայն հավանականությամբ կվերսկսվի հունիսի սկզբին։

Նշենք, որ արդեն 3 երկրներ՝ Հոլանդիան, Բելգիան և Ֆրանսիան, որոշում են կայացրել ազգային առաջնությունները չեղարկելու և անավարտ թողնելու մասին։ Սա լուրջ հարված է հատկապես ՈՒԵՖԱ-ին, որը ամեն գնով ցանկանում է մինչև օգոստոս ավարտել 2019/2020 մրցաշրջանը և անմիջապես սկսել հաջորդ մրցաշրջանը։ Կարող ենք արձանագրել նաև, որ այս հարթությունում Հայաստանը մեկ քայլ առաջ է վերը նշված երկրներից։ Վերլուծելով վերջին զարգացումները՝ վստահաբար կարող ենք ասել, որ 2019/2020 թթ. ֆուտբոլային մրցաշրջանը մեր երկրում ավարտին կհասցվի։

Պանդեմիայի հետևանքով համաշխարհային ֆուտբոլում խորը ճգնաժամ է հասունանում։ Եվրոպական բազմաթիվ ակումբներ արդեն իսկ հայտարարել են սնանկացման մասին։ Գրանդ ակումբներն իրենց հերթին, ֆուտբոլիստների հետ համաձայնության գալով, զգալիորեն նվազեցրել են աշխատավարձը մի քանի ամիս ժամանակ շահելու նպատակով։ Ազգային առաջնությունների դադարեցման հետևանքով ակումբները զրկվել են եկամուտից, և դեռևս հայտնի չէ, թե երբ կվերականգնվեն ֆինանսական հոսքերը։ Եվրոպական բարձրակարգ թիմերի եկամուտի հիմնական աղբյուրներն են հանդիպումների հեռուստահեռարձակումներից, տոմսերի վաճառքից, գովազդներից, ինչպես նաև մարզաշապիկների և ակումբի այլ ատրիբուտների վաճառքից գոյացած գումարները։ Այս գործընթացները վերջին շրջանում հասել են 0-ական վիճակի։

Կարծում ենք՝ պարզ է, որ աշխարհի շատ երկրներում հաստատված կարանտինի ավարտից հետո կունենանք նոր ֆուտբոլ, որը մի շարք գործոններով կտարբերվի նախկինից։ Իսկ ինչ ազդեցություն կարող է թողնել ստեղծված իրավիճակը հայկական ֆուտբոլի և, մասնավորապես, հայկական ակումբների վրա։ Հայաստանի առաջնության հանդիպումներին ներկա են գտնվում մի քանի տասնյակ, լավագույն դեպքում մի քանի հարյուր հանդիսականներ։ Հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումների հեռարձակումները ևս լսարան չունեն։ Ատրիբուտների վաճառքից գոյացած միջոցների մասին խոսելն էլ ավելորդ է։ Ի տարբերություն եվրոպական բարձր և միջին մակարդակի ակումբների՝ մեր թիմերը իրենց գոյությունը պահպանում են բացառապես սեփականատերերի շնորհիվ։ Ավելի ստույգ՝ ունենք մոտ 2 տասնյակ գործարարներ, որոնք ֆուտբոլի սիրահար են, առանց եկամուտի ակնկալիքի ներդրումներ են կատարում և, կոպիտ ասած, պահում հարյուրավոր ֆուտբոլիստների և ակումբի այլ աշխատակիցների։

Իսկ ինչ ճակատագիր է սպասվում հայկական ակումբներին։ Օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ մի քանի թիմեր պարզապես չեն շարունակելու ելույթը բարձրագույն խմբում և կլուծարվեն։ Այս տեղեկությունը հերքվեց, և հիմա թիմերը կարծես թե մարզվում են բնականոն հունով։ Բայց այն, որ որոշ թիմերում լուրջ ճգնաժամ կհասունանա, կարծում ենք՝ պարզ է։

Ինչևէ, ակումբներին մարզվելու հնարավորություն տալով՝ ՀՀ պարետատունն ըստ էության արթնացրեց մոտիվացիան պայքարելու։ Բարձրագույն խմբում իրավիճակն այնպիսին է, որ միանգամից 4-5 թիմեր հնարավորություն ունեն չեմպիոն դառնալու։ Մրցաշարային աղյուսակում իրավիճակն ավելի քան թեժ է։ Հետևաբար նույնիսկ ճգնաժամային պայմաններում ակումբները ամեն գնով կշարունակեն պայքարը, եթե նման հնարավորություն տրվի։

2020 թվականի ապրիլի 23-ին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշել էր ակումբներին վաղօրոք բաշխել ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի «Ակումբային մասնակցության վճարները»: Սրանք այն վճարներն են, որոնք ակումբները սովորաբար ստանում են եվրոպական գլխավոր առաջնության որակավորման և հիմնական փուլերի ընթացքում ազգային հավաքականներ ֆուտբոլիստներ գործուղելու համար: Վերոնշյալ գումարն ընդգրկում է Ազգերի լիգայի 2018/2019 մրցաշրջանի և Եվրոպայի առաջնության 2018-2020 որակավորման փուլերի խաղարկությունները: Ի սկզբանե նախատեսվում էր իրականացնել գումարների բաշխումը Եվրո-2020-ի փլեյ-օֆ փուլի ավարտից հետո, սակայն, հաշվի առնելով փլեյ-օֆի հետաձգումը, ինչպես նաև կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ստեղծված բարդ իրադրությունը և ակումբների ֆինանսական խնդիրները, ՈՒԵՖԱ-ի գործադիր մարմինը որոշում է կայացրել մասնակցության գումարները բաշխել ակումբներին ավելի շուտ՝ 2020 թվականի մայիսի 1-ին:

Այսպիսով, Հայաստանի Բարձրագույն խմբի 6 ակումբներ մայիսի 1-ին կստանան իրենց հասանելիք վճարները: Այս քայլը որոշակիորեն կմեղմի ճգնաժամը՝ ակումբներին հնարավորություն տալով հոգալ գոնե մինիմալ ծախսերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում