Առնետը խուճապ է առաջացրել նյույորքյան մետրոյի ուղևորներին շրջանում։ Վագոնով վազվզող կրծողի առաջացրած իրարանցումը տեսանկարահանել ու տեղադրել են Youtube-ում։
Կադրերում երևում է, թե ինչպես է ուղևորների մի մասը ճիչերով բարձրանում նստարանների վրա։ Այդ ամենն ուղեկցվում է աղաղակով, տեղ-տեղ՝ ծիծաղով։
Իրարանցումը շարունակվել է մինչև հաջորդ կայարան հասնելը, որտեղ առնետն աղմկոտ վագոնը լքել է բաց դռնից։