▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա. Տեր- Պետրոսյանը քվեարկել է հանուն խաղաղության

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը քվեարկել է հանուն խաղաղության։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է առաջին նախագահը։

 

 

 

Հարցին ինչպես եք վերաբերում հեղափոխությանը եւ ինչպես կգնահատեք Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը առաջին նախագահն ասել է, որ դա կլինի քարոզչություն․ «Օրենք եք խախտում»։

Հարցին, թե Արցախյան խնդրի վերաբերյլա նա մտահոգություններ ունի, Լեւոն Տեր- Պետրոսյանը հարցով է պատասխանել․ «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»։

 

 

 

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, Տեր- Պետրոսյանն ասել է․ «Այդ ամենը քարոզչություն է, չի կարելի ասել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին