Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Քառօրյա պատերազմի արտաքին քաղաքական փաստերը

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի հեռավար հյուրը մայիսի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն է: Ընդ որում, օրը ստացվել է բավականին խորհրդանշական, որովհետև վեց տարի առաջ հենց այդ օրը Աստանայում տեղի ունեցավ հայկական արտաքին քաղաքականության համար ամենախայտառակ դրվագներից մեկը, երբ ԵՏՄ վեհաժողովի նիստում Ղազախստանի նախագահ Նազարբաևը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քար լռության պայմաններում ընթերցում էր Ալիևի նամակը: Նամակ, որով նա՝ ԵՏՄ ոչ անդամը, ՀԱՊԿ ոչ անդամը, Հայաստանի հակառակորդը, Հայաստանի, այսպես կոչված, դաշնակիցներին հորդորում էր առկախել ԵՏՄ անդամակցումը, և նրա նամակը փաստորեն ընդունվում էր: Այդ դրվագը, թերևս, լավագույնն էր խոսում այն մասին, թե ինչպիսի վիճակում էր հայտնվել Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու Հայաստանը: Ի դեպ, ԵՏՄ անդամակցումը, որ տեղի ունեցավ Հայաստանի համար այդպիսի նվաստացուցիչ մի շարք դրվագներով, Երևանում ներկայացվում էր որպես որոշում, որը պետք է բարձրացներ Հայաստանի անվտանգությունը: Հայաստանի անդամակցության, այսպես ասած, պաշտոնական ուժի մեջ մտնելու օրը՝ 2015 թվականի հունվարի 2-ը նշանավորվեց Ադրբեջանի լկտի դիվերսիոն գործողությամբ, որին զոհ գնացին մեր երկու զինծառայողներ: Հետագայում այդ լկտիությունը միայն բազմապատկվում էր, այն էլ ԵՏՄ և ՀԱՊԿ քաղաքական, այսպես կոչված, դաշնակիցների աջակցությամբ: Ի վերջո, այդ ամենը հասավ ապրիլյան ագրեսիայի, որից հետո Հայաստանի հանդեպ կատարվեց դարձյալ ամոթալի քայլ՝ ՌԴ վարչապետ Մեդվեդևը ապրիլի 7-ին ժամանեց Հայաստան և հայտարարեց Երևանում ապրիլի 8-ին սպասվող ԵՏՄ վարչապետների հավաքը հետաձգելու մասին՝ հիմնավորելով, թե Ադրբեջանը՝ ուշադրություն դարձրեք, խոսքը Հայաստանի վրա ընդամենը մի քանի օր առաջ գրոհած Ադրբեջանի մասին է, կնեղանա, եթե նիստը անցկացվի Երևանում:

Ի դեպ, հատկանշական է, որ այդ օրերին Հայաստանի արտաքին գործերի նախարարին էր փնտրում հայաստանյան հանրությունը, իսկ Երևանում հավատարմագրված դեսպանների հետ աշխատում էր պաշտպանության նախարարությունը: Թերևս, գուցե դա ճիշտ էր և արդյունավետ, բայց այդուհանդերձ՝ բավականին ուշագրավ: 2018 թվականին Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Էդվարդ Նալբանդյանը փաստացի հաստատվել է ՌԴ-ում: Նա, իհարկե, չի փախել մարտիմեկյան գործի քննությունից, փնտրվող կամ հետախուզվող չէ, որևէ կապ չունի դրա հետ, սակայն հատկանշական է Հայաստանի արտգործնախարարի՝ Մոսկվայում ապաստանելու փաստը: Ինչ հետաքրքիր փաստեր է հավաքելու Ապրիլյան հանձնաժողովը Քառօրյա պատերազմի համատեքստում՝ Հայաստանի արտաքին քաղաքականության առնչությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում