Aeroflot-ը չեղարկել է դեպի Երևան չվերթերը մարտի 28-ից՝ ապրիլի 30-ը

Aeroflot-ը չեղարկել է դեպի Երևան չվերթերը մարտի 28-ից՝ ապրիլի 30-ը

PanARMENIAN.Net - Aeroflot-ը մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը չեղարկել է թռիչքները Մոսկվայից դեպի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Երևան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Որոշումն ընդունվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների երկարաձգման պատճառով:

Չեղարկված թռիչնքերի ցանկում մի քանի տասնյակ քաղաքներ կան:

Փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը՝ «Ճամփորդում եմ առանց Covid-19»-ի բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում:

Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը կասեցվել է 2020-իի մարտին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Բացառություն էին միային քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով կազմակերպվող հատուկ չվերթերը։ Ավելի վաղ՝ հունվարի 21-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր ՀՀ և ՌԴ միջև մուտքի ու ելքի փոխադարձ սահմանափակումները կվերացվեն։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---