BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հոկտեմբեր ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Արամե ՝ 24 հիշատակում,
• Արամ MP3՝ 19 հիշատակում,
• Սիրուշո՝ 18 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Հոկտեմբերին Սիրուշոն առաջատարի իր դիրքերը զիջել է հայկական շոու բիզնեսի տղամարդկանց՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում: Առաջին հորիզոնականում Արամեն էր:
Երգիչը նոր տեսահոլովակ է ներկայացրել: Երգը կոչվում է «Ուրիշ աշխարհ». բառերի հեղինակը Մհեր Պետրոսյանն է, երաժշտությունը գրել է Վարդան Գալստյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, հագուստների հեղինակը՝ Արամ Նիկոլյանը: Հերոսուհու դերում Ալյոնա Վորոնինան է:
Հիշատակումների թվով երկրորդն Արամ MP3-ն է: ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակի առթիվ հոկտեմբերին «Երեւանը երգում է Ֆորշի համար» խորագրով երեկո տեղի ունեցավ: Համերգին Ֆորշին նվիրված կատորումներով հանդես եկավ նաեւ Արամ MP3-ն:
View this post on Instagram
Երգիչ-հաղորդավարն ակտիվ է սոցիալական հարթակներում: Հրապարակած լուսանկարներից մեկով նա փորձել է խրախուսել առողջ ապրելակերպը. «Վազիր, քշիր, լողա, թռիր, միայն թե զբաղվիր սպորտով: Գիտեմ, որ բոլորդ դա գիտեք, բայց ոչ բոլորդ եք դրան հետեւում: Առողջությունից թանկ բան չկա»:
Երրորդ հորիզոնականում գտնվող Սիրուշոն հոկտեմբերին սոցցանցերում գրեթե գրառում չի կատարել. «Ամեն անգամ, երբ երկրում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվում (իսկ վերջին տարիներին այդպես շատ է լինում), գրառումներ անելու եւ սոցիալական հարթակներս ակտիվ պահելու ցանկությունս վերանում է: Այս ընթացքում աշխատանքս հիմնականում տարբեր երկրների գործընկերների հետ է եղել, նոր ծրագրեր ենք սկսել եւ այլն... Ընթացիկ կկիսեմ»,- գրել է նա:
View this post on Instagram
Երգչուհին տեղեկացրել է, որ Pregomesh-ն արդեն վաճառվում է նաեւ Նյու Յորքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: