Գերիների փոխանակությունը տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո․ Նիկոլ Փաշինյան

16/11/2020 schedule12:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ի՞նչ աշխատանքներ են տարվում անհետ կորածներին հայտանաբերելու ուղղությամբ, և հայտնի է՝ քանի՞ անհետ կորած ունենք այսօր, հայտնի՞ է՝ երբ է սկսելու գերիների փոխանակությունը։

Պատասխանելով հարցին՝ վարչապետը նշեց, որ թիվը հայտնի է, բայց կոնկրետ թիվ չհրապարակեց։ «Ցավոք սրտի, անհետ կորած մի քանի հարյուր մեր զինվորի մասին է խոսքը, և մենք հույս ունենք, որ բոլորի դեպքում չէ, որ նույն եզրակացությանը կհանգենք: Մենք հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ։ Եթե ոչ ողջ-առողջ, ապա՝ գոնե ողջ։  Օրինակ՝ երեկ ես իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած»։

Վարչապետի խոսքով՝ գերիների փոխանակությունը տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո։ «Ի դեպ, շատ է քննարկվում և շատ կարևոր հարց է, որ սգո օր հայտարարվի: Ես ուզում եմ ասել, որ կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ այդ որոշումը կայացվի, երբ մենք մարմինների հայտնաբերման գործընթացը հասցնենք ավարտին և հնարավորություն ունենանք հարգանքի տուրքը մատուցել նաև պետական մակարդակով կայացված որոշումների շրջանակում։ Նաև կարևոր եմ համարում, որ մենք այս ընթացքում երաշխավորենք զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսված սոցիալական երաշխիքները, նաև առաջին հաշմանադամություն ստացած զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխքիները։ Կառավարությունը միջոցներ ձեռնարկում է, և մենք ունենք վստահություն, որ այդ ամենը կարվի պատշաճ մակարդակով: Նաև կարևոր եմ համարում շփումը զոհվածների ընտանքիների անդամների հետ։ Անպայման պետք է այդ շփումը Կառավարության և զոհվածների ընտանիքների միջև լինի և լինի շարունակական»։

Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց հաշմանդամություն ստացած զինվորների հետ շփումը՝ նշելով, որ նրանց հետագա կյանքի կազմակերպումը կարևորագույն խնդիրներից մեկն է։ «Եվ Կառավարությունը այստեղ պետք է շատ ակտիվ դերակատարություն ունենա, և զինվորը պետք է տեսնի, որ պետությունը, հայրենիքը կանգնած են իր կողքին և իրենցից կախված ամեն ինչ անում են։ Առողջական խնդիրների լուծումը քննարկման թեմա էլ չէ, նաև ինչ-որ օրենսդրությամբ նախատեսված է՝ սոցիալական որոշակի երաշխքիներ, այդտեղ էլ քննարկելու ոչինչ չկա։  Շատ կարևոր է նաև, որ Կառավարությունը աջակցի հաշմանդամություն ստացած զինծառայողներին, որոնք մասնագիտական պատրաստման խնդիր ունեն իրենց հետագա կյանքի կազմակերպման առումով, և սա մեր գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա»։

Տպել
1149 դիտում

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի