211652_close_icon
views-count3192 դիտում article-date 17:44 05-10-2021

ՊԵԿ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել Բագրատաշենի մաքսակետ. ներդրվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի սահմանային անցակետի արդիականացումը կարևոր նշանակություն ունի. Պետական եկամուտների կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում սահմանահատման գործընթացների թվայնացման ուղղությամբ:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին, որտեղ հոկտեմբերի 1-ից գործարկվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը: Էլեկտրոնային նոր հարթակն ուղղված է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման ու համակարգված աշխատանքների կազմակերպմանը:

Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախագահին ներկայացրել են օրեր առաջ գործարկված համակարգի հնարավորություններն ու առավելությունները: Էլեկտրոնային մաքսային հսկողությունն իրականացվում է առանց տնտեսվարողի գործունեությանը միջամտելու: 

Բեռնատար տրանսպորտային միջոցների սահմանահատման համար անհրաժեշտ  յուրաքանչյուր գործառույթի ավարտից հետո, ամբողջ տեղեկատվությունն անմիջապես մուտքագրվում է էլեկտրոնային հարթակ և տեսանելի դառնում գործընթացում ներգրավված աշխատակիցների համար:

ՊԵԿ ղեկավարն աշխատանքային այցի շրջանակում դիտարկել է սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման պայմանները:  Նա շրջել է անցակետի տարածքով, ծանոթացել է մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, հետաքրքրվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողերին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններով: Ռուստամ Բադասյանը հանձնարարել է շարունակել մաքսային գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը, կարևորելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը:
 
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության
հետ կապերի բաժին



 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր