1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատում Սերգեյ Մինասյանի մասնագիտական կարողությունները դեսպանի պաշտոնի համար

Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատում Սերգեյ Մինասյանի մասնագիտական 
կարողությունները դեսպանի պաշտոնի համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այնպիսի մասնագետ է, որ շատ երկրներ պետք է ուրախ լինեն նման անձի դեսպանի կարգավիճակով հյուրընկալել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով մամուլում տեղ գտած` Սերգեյ Մինասյանին ագրեման չտրամադրելու մասին հրապարակումներին:

«Ես շատ լավ ճանաչում եմ Սերգեյ Մինասյանին, նա շատ պրոֆեսիոնալ, հայրենասեր, մեծ գիտելիքների տեր անձնավորություն է: Սերգեյ Մինասյանն այնպիսի մասնագետ է, որ շատ երկրներ պետք է ուրախ լինեն նման անձի դեսպանի կարգավիճակով հյուրընկալել: Մնացած խոսակցությունները, թե ագրեմանը կա կամ չկա, դրանք ոչ այլ ինչ են, քան բամբասանքներ: Մենք Վրաստանում այս պահին ունենք գործող դեսպան ի դեմս Յուրի Վարդանյանի»,-ասաց Էդուարդ Շարմազանովը` համոզմունք հայտնելով, որ Սերգեյ Մինասյանն իր պրոֆեսիոնալ կարողություններով շատ օգուտ է տալու Հայաստանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]